17:31 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (106)
87 0 0

«Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներ Մելիք Մանուկյանն ու Հրանտ Դավթյանը մտավախություն չունեն, որ ԱԱԾ-ն կարող է իրենց հետևից ևս գնալ:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խուզարկություններ իրականացրել «Ծառուկյան» խմբակցության նախկին և ներկա պատգամավորների տներում կամ գրասենյակներում: Այսպիսի տեղեկություն է հայտնում «Ժողովուրդ» թերթը։

Երեկ հայտնի դարձավ, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: 

«Ժողովուրդի» հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր և «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Տիգրան Ստեփանյանը նշել է, թե խուզարկություն եղել է իր գրասենյակում:

«Գրասենյակը չի աշխատում, ընտրություններից հետո անմիջապես փակվել է: Տարել են թերթիկներ, որտեղ կուսակցությանն անդամակցված անձանց անուններ են եղել: Միայն դա է եղել մեզ մոտ»,-հայտնել է Ստեփանյանը՝ ընդգծելով, թե չի վախենում ԱԱԾ-ի գործողություններից:

«Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ կանեն. նրանք նամակ են գրել Ծառուկյանին. լուսանկար

Պարզվում է՝ արդեն «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներ Մելիք Մանուկյանն ու Հրանտ Դավթյանը ևս մտավախություններ չունեն, որ ԱԱԾ-ն կարող է նրանց հետևից ևս գնալ:

«Կգան, աչքիս վրա գան, չեն գա, իրենց ինչ ասեմ»,-նշել է Մանուկյանը, իսկ, ահա, Հրանտ Դավթյանը հայտնել է, թե իրեն չեն հարցաքննել՝ նշելով, թե չի արել մի բան, որի համար իրեն կարող են կալանավորել:

Հավելենք, որ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին երեկ մեղադրանք էր առաջադրվել 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված։

Ծառուկյանի և ԲՀԿ–ի նպատակն էր պայքարը իրավականից տեղափոխել քաղաքական դաշտ. Դունամալյան

թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (106)

Ըստ թեմայի

Ինչ կլինի մեր մարզիկների հետ, եթե Ծառուկյանը չգլխավորի ՀԱՕԿ-ը. սպորտը և քաղաքականությունը
Դատարանը վեր կանգնեց քաղաքական գործընթացից. Ծառուկյանի պաշտպան
Ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, հների հետ են կապում. Ծառուկյանը դատարան եկավ
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ