22:55 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1307 0 0

Հայկական շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը` Fly Armenia Airways–ը, ներկայանում է որպես «Հայաստան-Սփյուռք» ավիաընկերություն։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ավիափոխադրողի վկայական ստանալուց հետո հայաստանյան շուկա է մուտք գործել նոր ավիաընկերություն` Fly Armenia Airways-ը։

«Մեր ընկերության ղեկավար կազմը բաղկացած է հայ ավիացիոն փորձագետներից և Lufthansa ավիաընկերությունում աշխատած փորձառու մասնագետներից: Մեր ավիաընկերությունը մատուցում է լիարժեք ծառայություններ և հիմնվում է հայկական հայտնի հյուրընկալությունը ուղևորներին մատուցելու սկզբունքների վրա»,–նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Սպասարկումը ներառում է անվճար սնունդ, անվճար ուղեբեռ և մինչև երկու տարեկան երեխաների անվճար փոխադրումներ:

Ընկերությունը թռիչքներ կկատարի Boeing 737 ինքնաթիռներով, քանի որ մոտ ապագայում պլանավորված ուղղությունների քանակը (ներկա պահին՝ Ռուսաստան, Եվրոպա և Մերձավոր Արևելք) կավելանա՝ հաշվի առնելով դեպի Լոս Անջելես, Պեկին և Շանհայ իրականացվելիք չվերթերը:

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա Fly Armenia Airways-ը կշահագործի Airbus A 300F և Boeing B-747F բեռնատար օդանավերը, իսկ Երևանի օդանավակայանը կծառայի որպես տարանցիկ կենտրոն:

Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. ընկերությունն արդեն գրանցման հայտ է ներկայացրել

Նշվում է նաև, որ Fly Armenia Airways-ն ներկայանում է որպես «Հայաստան-Սփյուռք» ավիաընկերություն, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցելու ինչպես հայրենիքում, այնպես էլ սահմաններից դուրս բնակվող և աշխատող հայերին:

«Պետությունը պետք է ազգային ավիափոխադրողի համար ստեղծի կայացման պայմաններ». Ճաղարյան

Ըստ թեմայի

Լարսի այլընտրանք կարող է լինել և՛ ավիափոխադրումը, և՛ լաստանավի փոխադրումը
Հայկական ավիափոխադրողը մտադիր է վերականգնել Երևան–Մոսկվա չվերթը
Հայաստանն ազգային նոր ավիափոխադրող կունենա՞
թեգերը:
Fly Armenia Airways ավիաընկերություն, ինքնաթիռ, Հայաստան

Գլխավոր թեմաներ