23:14 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
162 0 0

«Օնիրա քլաբը» նախատեսված պետական տուրքի իր պարտավորությունը չի կատարել, դրա համար էլ զրկվել է լիցենզիայից։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը երեկ նիստ է արել ու որոշել «Օնիրա քլաբ» ՍՊԸ -ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել: Տեղեկությունը հայտնում է  Azdarar–ը։

Ընկերությանը լիցենզիայից զրկելու հիմք է հանդիսացել այն փաստը, որ ՍՊԸ–ն չի վճարել լիցենզիայի համար 2020–ի երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը։

Նշենք, որ ընկերությանը խաղատան կազմակերպման լիցենզիան լիցենզիա էր տրվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014-ի հունվարի 1-ին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր կատարել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա քլաբ» խաղատներին, ըստ որի` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս։

Ծառուկյանի տան խուզարկության պատճառը նրան պատկանող խաղատներն են

«Օնիրա քլաբը» հունիսի 15-ին հանդես էր եկել հայտարարությամբ` հայտնելով, որ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման։

Ըստ հայտարարության` ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից և Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերների կողմից:

Երևանում ապօրինի խաղատուն են գտել, որտեղ մեծ փողերից բացի նաև թմրամիջոցներ են շրջանառվել

Ըստ թեմայի

Ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, հների հետ են կապում. Ծառուկյանը դատարան եկավ
Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան
Ծառուկյանն իր ամառանոցում իրականությունից հեռու է. Ալեն Սիմոնյանը` սով սկսվելու մասին
թեգերը:
«Շանգրի Լա» խաղատուն, լիցենզիա, արտոնագիր, խաղատուն

Գլխավոր թեմաներ