14:10 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Եթե մինչև 2019-ը Հայաստանում տարեկան 100 կիբեռհանցագործության դեպք էր գրանցվում, այս տարի արդեն դեպքերը հասնում են 100-ի։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Վերջին շրջանում համակարգչային հանցագործությունների աճ է նկատվում. այս տարվա առաջին կիսամյակում վարույթ է ընդունվել այնքան քրգործ, որքան 2019-ի ողջ ընթացքում։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը։

«2019-ին վարույթ է ընդունվել 118 կիբեռհանցագործությունների վերաբերյալ քրգործեր, որոնցից 64-ը համակարգչային խարդախություններին են վերաբերել։ 2020–ի առաջին կիսամյակում 94 կիբեռհանցագործությունների վերաբերյալ քրգործեր են քննվել։ Համակարգչային խարդախությունների դեպքում նույնպես մեծ աճ է գրանցվել»,–ասաց Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ մինչև 2019-20 թթ. տարեկան շուրջ 100 քրգործ էր հարուցվում կիբեռհանցագործությունների վերաբերյալ։

Հարցին, թե ինչի՞ հետևանքով է այս տարի դեպքերի նման աճ գրանցվել` Գրիգորյանը պատասխանեց, որ տուժողների դիմելությունն է ավելացել, մարդիկ ավելի իրավագիտակից են դարձել։ Նրա խոսքով` քանի որ կորոնավիրուսի հետևանքով մարդիկ հիմա ավելի քիչ են ֆիզիկապես շփվում և առավել հաճախ համակարգչի միջոցով են իրար հետ կապ պահում, կիբեռհանցագործներն օգտվում են իրավիճակից։ Մասնագետի խոսքով` շատ ժամանակ անցկացնելով համացանցում, մեծանում են ռիսկերը, որ կարող ես կիբեռհանցագործության զոհ դառնալ։

«Վտանգավոր է»․ ադրբեջանցի հաքերները հասել են ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթղթերին

Գրիգորյանը նշեց` կիբեռհանցագործությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում այն դեպքերը, երբ մեկը մոլորության մեջ է գցում մարդկանց ու ստանում նրանց անձնագրային, բանկային քարտերի տվյալները։ Կիբեռհանցագործների կողմից թիրախավորվում են այն անձինք, որոնք ունեն ֆինանսական և սոցիալական խնդիրներ, որոնց էլ առաջարկում են դրանք «հեշտ» լուծելու տարբերակներ։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք պարզվել է օրերս ադրբեջանական կայքերի կողմից մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալները հրապարակման աղբյուրը որն է եղել` Գրիգորյանը պատասխանեց` քննչական կոմիտեում դրա առնչությամբ քրգործ չի քննվում, ուստի տեղյակ չէ մանրամասներին։ 

Ինչպես չդառնալ «ֆիշինգի» զոհ. անձնական տվյալների արտահոսքի դեպքերն ավելացել են

Հիշեցնենք, որ վերջին օրերին տեղեկատվական արտահոսքի մի քանի դեպքեր եղան` նախ կորոնավիրուսով վարակվածների տվյալները հրապարակվեցին, հետո արդեն ադրբեջանական հաքերները մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալները հրապարակեցին։

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները հանրայնացրել են կորոնավիրուսով վարակված հայաստանցիների անձնական տվյալները
Ինչպես կարող էին COVID-19–ով մեր հիվանդների տվյալները հայտնվել ադրբեջանցի հաքերների մոտ
Ադրբեջանը կրկին ակտիվացել է Արցախի ուղղությամբ
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, կիբեռանվտանգություն, կիբեռկոշիկներ

Գլխավոր թեմաներ