22:46 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
75810

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու վարչապետը չի ցանկանում միջամտել Beeline-ի վաճառքի հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետի գրասենյակը տացել է Beeline-ի աշխատակիցների՝ վարչապետին ուղղված նամակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

Նրա խոսքով, սակայն, վարչապետը որևէ կերպ չի պատրաստվում միջամտել մասնավոր ընկերությունների փոխհարաբերություններին:

«Մեր տեղեկություններով` երկու ընկերություններն այս պահին բանակցություններ են վարում: Հույս ունենք, որ գնորդ կազմակերպության կողմից կիրականացվի հնարավորը՝ Beeline-ի աշխատակիցների հարցերին լուծում տալու և զանգվածային կրճատումներից խուսափելու համար»,- ասաց Գևորգյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու իրենց ընկերությունում, իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Նամակագիրներից մեկը Sputnik Արմենիային հայտնել էր, որ վարչապետին հասցեագրված նամակին օրեցօր նոր մարդիկ են ավելանում: Նրա խոսքով` նամակը ստորագրած անձանց թիվն այս պահին անցել է 700-ից: Առաջին նամակը ՀՀ վարչապետին է ուղարկվել hուլիսի 3-ին՝ շուրջ 500 ստորագրությամբ, երկրորդը` օրեր անց՝ շուրջ 250 նոր ստորագրություններով:

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

Բայց պատասխան առ այս պահը չեն ստացել:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ:

Sputnik Արմենիան այս հարցով դիմել էր նաև «Թիմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանին, որը վստահեցրել է, որ Beeline-ից որևէ աշխատակցի հեռացնելու մտադրություն չունեն:

«Մեր խնդիրը ընկերությունը զարգացնելն է, նոր ծառայություններ առաջարկելը՝ հենց աշխատակիցների միջոցով: Ընկերության իրական արժեքը, գինը, դրա աշխատակիցներն են: Եվ մեզ համար մեր ընկերությունում հենց աշխատակիցներն են եղել ամենամեծ արժեքը»,- ասել էր Եսայանը:

Տեղեկությունները, որ իրենք մտադիր են կրճատել Beeline-ի ներկայիս աշխատակիցներին, Հայկ Եսայանը զրպարտություն որակեց՝ նշելով, որ իրենց համար անհասկանալի է, թե ովքեր ու ինչ նպատակով են նման լուրեր տարածում:

Եսայաններն այժմ սպասում են գործարքի վերաբերյալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը՝ Beeline-ի ակտիվները ձեռք բերելու վերաբերյալ:

Հարցը հուլիսի 7-ին քննարկվել է հանձնաժողովի նիստում, կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Հանձնաժողովի վերջնական որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

Իսկ մինչ այդ՝ հունիսի 26-ին, Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ-ին՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։

Այս առիթով Ucom–ը երեկ՝ հուլիսի 6-ին, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշում էր, որ այդ գործարքը ենթակա է արգելման:

«Կախարդական կանալիզացիա»․ ինչու են Հայաստանի բջջային օպերատորներն ուզում գնել «Բիլայնը»

Ըստ Ucom–ի` «Թիմ» ՍՊԸ-ի ու և նրա ղեկավարության գործողությունները պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն, քանի որ Եսայանները նոր գործարքի համար բանակցություններում օգտագործել են Ucom ընկերությունում իրենց հասանելի գաղտնի տեղեկատվությունը:

Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը, ըստ Ucom-ի, հակասում է Տնտեսական մրցակացության պաշտպանության մասին օրենքին, ու այդ առաջարկը ենթակա է արգելման ՏՄՊՊՀ կողմից։

Ըստ թեմայի

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան
Խափանվել է «Յուքոմի» աշխատանքը. որն է խնդիրը
Ucom-ի ծառայությունները մասամբ վերականգնվել են. VivaCell-MTS-ում ևս խնդիրներ են առաջացել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Վարչապետ, նամակ, Beeline Armenia, UCom ընկերությունը

Գլխավոր թեմաներ