23:16 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
100 0 0

ՀՀ պաշտպանության նախարարը ռուս օդաչուներին շնորհավորել է ՀՀ պետական պարգևի արժանանալու կապակցությամբ, իսկ նրանք էլ խոսել են հայ ռազմական օդաչուների պատրաստության բարձր մակարդակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ ներդրած ռուսաստանցի օդաչուներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 10-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողներ, Ռուսաստանի Դաշնության հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովն ու Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է օդաչուներին ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով Հայաստանի Հանրապետության պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի արժանանալու կապակցությամբ։

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել օդաչու-փորձարկողների իրականացրած աշխատանքները, համագործակցությունն ու ցուցաբերած աջակցությունը։

Օդաչու-փորձարկողներ Վյաչեսլավ և Եվգենի Ավերյանովներն իրենց հերթին ընդգծել են հայ ռազմական օդաչուների պատրաստության բարձր մակարդակը։

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար առաջատար օդաչու-փորձարկող Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին ու Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին:

Ըստ թեմայի

Ժպտացող օդաչուն ու լողացող աղջիկներին նայող զինվորները. 97–ամյա վետերանի հուզիչ հուշերը
Ռուս օդաչուները ՀՀ–ում «Հիշատակի էստաֆետ» ակցիա են անցկացրել` նվիրված Հաղթանակի 75-ամյակին
Փորձարկող օդաչուն խոսել է ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը «որսալու» մասին
Trollface-ը Գերմանիայի երկնքում. օդաչուն 2,5 ժամ «նկարել» է օդում
թեգերը:
Օդաչու, Դավիթ Տոնոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ