09:35 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
105710

Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերը դեռևս պահպանում են զսպվածություն, բայց եթե ադրբեջանցիները շարունակեն իրենց գործողությունները հայկական դիրքերի ուղղությամբ, կպատասխանեն համարժեք` գրավելով նոր դիրքեր։ Facebook–ի իր էջում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նման զգուշացում է արել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ զրույցում, որի հետ մշտական կապի մեջ է:

«Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»,–գրել է ՀՀ ՊՆ ամուլի խոսնակը:

Նա նշել է նաև, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ադրբեջանցիները հրետակոծում են հայկական դիրքերը

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Կրակոցները պարբերաբար և տարբեր ինտենսիվությամբ շարունակվում էին անգամ գիշերը։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել և չեզոքացվել են, սակայն նրանք իրենց գործողությունները վերսկսել են նաև այսօր առավոտյան։

Ադրբեջանցիների գործողություններն արդեն դատապարտել է ՀՀ ԱԳՆ–ն, նշելով, որ սադրիչ գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Ըստ թեմայի

Ադրբեջանը վերսկսել է Տավուշի ուղղությամբ հրետակոծությունը
Համացանցում են հայտնվել ադրբեջանական խոցված УАЗ-ի լուսանկարները
Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Տավուշ, կրակոց, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Դավիթ Տոնոյան

Գլխավոր թեմաներ