22:22 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1340)
34810

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 182–ով և դարձել 32 151։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 530 մարդ, կատարվել է 135 687 թեստավորում, առողջացել են վարակվածներից 19 865–ը։ Գրանցվել է մահվան 573 (+8) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 183 (+1)։

Հուլիսի 12-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 31 969 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Սա զանգվածային բռնկման սկիզբն է. գիտնականները կորոնավիրուսի մասին նոր բացահայտում են արել

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 6-ին Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1340)

Ըստ թեմայի

Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածներից 16–ը մահացել են. ամենաերիտասարդը 59–ամյա կին է
Հայտնի է` ինչն է կրկնապատկում կորոնավիրուսից մահանալու վտանգը
թեգերը:
հիվանդ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ