12:08 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
183 0 0

Եվրոպացի դիվանագետի կարծիքով՝ հակամարտող կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և օգտագործեն կապի միջոցները։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր անհանգստությունն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում։

Տավուշի սահմանին 2 վիրավոր ունենք. ադրբեջանցիները հայտարարել են 4 զոհի մասին

«Խիստ անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությամբ։ Երկու երկրների համար էլ ծայրահեղ կարևոր է զսպվածություն ցուցաբերել, օգտագործել կապի բոլոր հնարավոր միջոցները՝ ինչպես ուղիղ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,-նշել է Կլաարը։

​Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈւԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում։

Մնացականյանը սահմանային իրավիճակի հետ կապված զանգել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները համարժեք պատասխան են տվել։ Հայկական կողմը կորուստներ չունի:

Հայաստանը գնդակոծությունների մասին միջանկյալ զեկույց է ուղարկել միջազգային կառույցներին

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Ըստ թեմայի

Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակում է խաղաղ բնակավայրերի հարևանությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է
Գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ 2–րդ պլան մղելու հետ. Փաշինյան
ՀԱՊԿ–ը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով հրատապ նիստ կանցկացնի
թեգերը:
Հայաստան, Եվրամիություն, Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Տավուշ

Գլխավոր թեմաներ