17:19 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
253 0 0

Հայ-ադրբեջանական սահմանին իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով հայկական կողմը կորուստներ չունի։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-ում գրել է, որ Ադրբեջանը նվազեցրել է հրետակոծությունների պարբերականությունը:

«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,- գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանական կողմը կրկնել է հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել է հայկական կողմից և հետ շպրտվել`կորուստներ տալով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ հրետակոծություն է իրականացնում 15-20 րոպեն մեկ:

Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմից թեթև մարմնական վնասվածք են ստացել սահմանային ծառայություն իրականացնող  ոստիկանության ներքին զորքերի երկու ծառայողներ:

Ովքե՞ր են ներգրավված հայ–ադրբեջանական սահմանին ծավալված գործողություններում

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին
ՀԱՊԿ–ը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով հրատապ նիստ կանցկացնի
Արցախի ՊԲ–ն ներկայացրել է` ինչ վիճակ է հիմա Ադրբեջանի հետ շփման գծում
թեգերը:
Տավուշ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ