16:31 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
74 0 0

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ադրբեջանական զինված ուժերի գործողությունների առնչությամբ արդեն իսկ նամակներ է հղել։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ սահմանային իրավիճակի հետ կապված նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին։

«Նամակներ եմ հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկած սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Միրզոյանը։

Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին ադրբեջանական կողմը կրկնել է հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել է հայկական կողմից և հետ շպրտվել`կորուստներ տալով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Այսօր հայտնի դարձավ նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ մշտական խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնել։

Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Ըստ թեմայի

Միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին
Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը
Ադրբեջանական հրետակոծությունների պարբերականությունը նվազել է. ՊՆ
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), նամակ, Նախագահ, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ