23:22 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1335)
113 0 0

Չնայած ընդունելության քննությունները նախատեսված էր անցկացնել մեկ փուլով, սակայն Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում դիմորդներին ուրախացնող լուր հայտնեց։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված դիմորդներին կտրվի ընդունելության քննություններին մասնակցելու ևս մեկ հնարավորություն։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ցուցում է տրված, որպեսզի հնարավորություն տրվի կորոնավիրուսով վարակված դիմորդներին ընդունելության քննություններին մասնակցելու։ Պետք է հասկանալ այդ անձանց քանակը, որպեսզի կազմակերպվի այդ գործընթացը»,–ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ այս տարի, կորոնավիրուսային իրավիճակով պամանավորված, քննություններն անցկացվեցին մեկ փուլով։ Սակայն, փաստորեն, կորոնավիրուսով վարակված դիմորդներին ևս մեկ հնարավորություն կտրվի։

Դիմորդները կարող են հատել վրաց-հայկական սահմանը. ինքնամեկուսացման պայմանը չի գործի

Հայաստանում այս տարի միասնական քննությունները մեկնարկեցին հուլիսի 2–ին և ավարտվեցին հուլիսի 8-ին։ Դիմորդները միայն մեկ քննություն հանձնեցին բուհ ընդունվելու համար։

Մինչև քննության մեկնարկը բոլորը ջերմաչափվում  էին, դիմորդներին տրամադրվում էր դիմակ, ձեռնոց և գրիչ։

Ջերմություն ունեցող դիմորդները քննությանը չեն մասնակցի․ Արայիկ Հարությունյան

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1335)

Ըստ թեմայի

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան
Դիմորդներին երկրորդ հնարավորություն չի տրվի. իսկ ի՞նչ կլինի հետո
Փաշինյանն ու նախարարը խնդրանքով դիմեցին դիմորդների ծնողներին
թեգերը:
Տիգրան Ավինյան, Հայաստան, դիմորդ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ