00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե

© Photo : official website of the MoD of RAФотографии обломков беспилотника, сбитого подразделениями ПВО Армии обороны
Фотографии обломков беспилотника, сбитого подразделениями ПВО Армии обороны  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ի հատուկ նիստում այսօր իրենց ելույթների հիմանական մասը պատգամավորները սկսում էին ոչ թե քննարկվող հարցի, այլ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակին անդրադարձով:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ քիչ առաջ տեղեկություն է ստացել ԶՈւ-երի գործողություններից այն մասին, որ հայկական կողմն ադրբեջանական մի քանի ԱԹՍ է խոցել:

«Այս պահի դրությամբ մենք ունենք խոցված ոչ թե մեկ, այլ մի քանի ԱԹՍ, որոնցից մեկը՝ կամիկաձե: Հակառակորդի բոլոր գործողությունները ճնշվել են իրենց տրամաբանության մեջ»,- ասաց Քոչարյանը:

Чрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян во время интервью агенству Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան

Իսկ ադրբեջանական սադրիչ գործողությունների վերաբերյալ դիվանագիտական գնահատականներն, ըստ նրա, արդեն կախված կլինեն այն բանից, թե որ երկիրն ինչպես կկառուցի իր քաղաքականությունը:

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ իր ելույթում անդրադարձավ քիչ առաջ պաշտոնապես հաստատված տեղեկությանը, որ Ադրբեջանը խոշոր տրամաչափի արկերից ռմբակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը:

«Փաստորեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երեկվա ստացած պատասխանից դասեր չի քաղել: Ընտրությունն իրենցն է, պատասխանը լինելու է շատ ցավոտ: Հայկական ԶՈՒ-ն այս ընթացքում ձեռնպահ մնաց Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ  որևէ արկ արձակելուց: Կրակն ամբողջության ուղղորդված էր ինժեներական կառույցների ու ռազմատեխնիկայի ուղղությամբ» ,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նման պայմաններում հայկական կողմը ստիպված է լինելու նույն լեզվով խոսել նրանց հետ:

Ադրբեջանական հրետակոծությունների պարբերականությունը նվազել է. ՊՆ

«Հայկական բանակը երկու տարվա մեջ բավականին փոխվել է: Մենք ունակ ենք խոցելու Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած թիրախ, ցանկացած օբյեկտ»,- ԱԺ ամբիոնից Ադրբեջանին հիշեցրեց Տիգրան Կարապետյանը։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն էլ իր ելույթում նշեց, որ հայկական կողմը սպասում է ՀԱՊԿ արձագանքին, քանի որ խոսքը ոչ թե Արցախյան հակամարտության շփման գծի, այլ Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացված ոտնձգության մասին է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս հայտարարեց, որ անհրաժեշտ պահին ՀՀ հանրությունը ցույց տվեց, որ երկրի ողնաշարն ամուր է, իսկ խորհրդարանական ու դիվանագիտական խողովակները պետք է օգտագործվեն աշխարհին Ադրբեջանի քստմնելի արարքները ի ցույց դնելու ու ռեալ գնահատականներ ստանալու ուղղությամբ:

Эксперт по медиа-безопасности Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայերի կոտրած էջերն են կիրառում․ ինչպես են սուտ լուրերը տարածվում համացանցում

«Այս առումով բոլորս շատ գործ ունենք անելու՝ թե՛ տեղեկատվական պատերազմի, թե՛ արտաքին քաղաքական բնագավառում»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանական կողմը` չորս զոհ։

Լրահոս
0