13:35 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
8710

Դաշնակցությունը հայտնում է, որ կանգնած է հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել` դիմելով միջազգային հանրությանը։

«Դիմելով միջազգային հանրությանը` կոչ ենք անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար»,–նշված է ՀՅԴ–ի հայտարարության մեջ։

Դաշնակցությունը կարծում է, որ Ադրբեջանն իր երկրի ներքաղաքական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով թիրախավորվել է ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածը, այդ թվում հրետակոծելով խաղաղ բնակավայրեր:

ՀՀ և Արցախի ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների փորձերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ըստ Դաշնակցության, դատապարտված են ձախողման հայոց բանակի հակազդման շնորհիվ:

Կուսակցությունն անդրադարձել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը` ասելով, որ Թուրքիան հերթական անգամ ապացուցում է իր` ազգային թշնամանք ու ատելություն քարոզող վարչակազմերի էությունը:

Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

Դաշնակցությունը հայտնում է, որ կանգնած է հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և դատապարտել է հայկական կողմի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել էր Թուրքիային։

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Ըստ թեմայի

Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
թեգերը:
Ադրբեջան, հրետակոծություն, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Գլխավոր թեմաներ