00:53 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
84 0 0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին խորապես մտահոգել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, միջոցներ ձեռնարկել իրավիճակի թուլացման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից: Գուտերեշի հորդորը տարածել է նրա մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք հանգեցրել են մարդկանց մահվան», - նշված է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Գուտերեշն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ստեղծված վտանգավոր իրավիճակի հաղթահարմանն ու Լեռնային Ղարաբաղի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծում գտնելուն ուղղված ջանքերին:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարություն տարածեցին` դատապարտելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած գործողությունները և կոչ անելով կողմերին կանխել հետագա էսկալացիան:

«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

 

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)

Ըստ թեմայի

Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե
ՀՅԴ-ն միջազգային կառույցներից պահանջում է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան
Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին
թեգերը:
Անտոնիո Գուտերեշ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ