18:49 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

ՀՀ արտգործնախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սահմանամերձ Բերդի ուղղությամբ գնդակոծությանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված Ադրբեջանի ԶՈՒ-ի ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը:

Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով ադրբեջանական ԶՈւ-ն հրետակոծման է ենթարկել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

«Ադրբեջանի ԶՈւ-ի ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, և սրա ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,-ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։

Այսօր առավոտյան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այն հայկական կողմի կրակով կասեցվել է։

Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել

 

 

Ըստ թեմայի

Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան
«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը
Հայ–ադրբեջանական լարվածություն. ԱՄՆ–ն նույնպես արձագանքեց
թեգերը:
Ադրբեջան, Աննա Նաղդալյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ