00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

© Sputnik / Aram NersesyanАрцрун Ованнисян на брифинге заместителя министра обороны Армении Габриеля Балаяна в республиканском сборном пункте (10 июля 2018). Еревaн
Арцрун Ованнисян на брифинге заместителя министра обороны Армении Габриеля Балаяна в республиканском сборном пункте (10 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահ է, որ հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր:

«Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դառել բարձրաստիճան զինվորականներ»,– Facebook—ի իր էջում գրել է նա:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ էր հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են հայկական ԶՈՒ-երը դիպուկահար կրակով ոչնչացնում ադրբեջանական կրակային հենակետը: Տեսանյութը նկարահանվել է գիշերը և վերնագրված է այսպես. «Գիշերային պատժիչ գործողություններ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ինչպես է հայկական ԶՈւ–ն ոչնչացնում ադրբեջանական հենակետերը. ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։ ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Հայկական կողմը երկու զոհ ունի։ Մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։

Լրահոս
0