09:19 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
135010

Տեղեկացվում է, որ սա այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցման դեպքն է։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. ՀՀ զինված ուժերի կողմից  այսօր խոցված  ադրբեջանական Elbit Hermes 900-ը մարտավարական խոշոր անօդաչու թռչող  սարք է և արժե ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:Հայտնում է Razm.Info-ն։

«Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն»,-գրում  է կայքը:

Նշենք, որ հայկական զինված ուժերը վերջին 3 օրվա ընթացքում հակառակորդի մի քանի ԱԹՍ են խոցել, այդ թվում` կամիկաձե։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը 4 զոհ և 5 վիրավոր։

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)

Ըստ թեմայի

Նախարարը հանձնարարել է պատրաստ լինել Տավուշի բնակչության պատսպարման աշխատանքներին
Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, անօդաչու, հրետակոծություն, Սահման, Տավուշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ