17:01 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
2110 0 0

Արծրուն Հովհաննիսյանը թվարկեց զենքի տեսակները, որոնք կիրառել է Ադրբեջանը վերջին օրերին:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական զինուժը Տավուշի ուղղությամբ կիրառել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ տեղեկությունը հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տանկերն ամենածանր սպառազինությունը չեն, որը կիրառվել է Ադրբեջանի կողմից։ Եթե օգտագործվել են հաուբիցներ, «Գրադ», ապա տանկը կիրառված ամենամեծ սպառազինությունը չէ։ Այո՛, «Գրադ» կիրառվել է»,-ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

«Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից»․ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը 4 զոհ և 5 վիրավոր։

Եվս երկու զոհ ունենք. ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Ըստ թեմայի

«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին
Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից
Հայկական զինուժը ադրբեջանցիների 10 անօդաչու թռչող սարք է խոցել. Հովհաննիսյան
թեգերը:
Սահման, սպառազինություն, Տավուշ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, Արծրուն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ