14:40 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
40910

Հայկական ռազմարդյունաբերական համալիրը դեռ մի քանի տարի առաջ յուրացրել էր «ՕՍԱ» ՀՕՊ համակարգերի արդիականացման տեխնոլոգիաները։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Իսրայելական Hermes 900 արտադրության ադրբեջանական անօդաչու սարքը խոցվել է «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգից․ տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը այսօր Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մեր ռազմարդյունաբերական համալիրը դեռ մի քանի տարի առաջ է յուրացրել«ՕՍԱ-ԱԿՄ»-ի արդիականացման տեխնոլոգիաները», - ասաց Հովհաննիսյանը:
Վերջին տարիներով, ըստ նրա, ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի խոցման լավագույն գործիքը եղել են «Օսա-ԱԿ» և «ՕՍԱ-ԱԿՄ» ՀՕՊ համալիրները:

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե երեկ երեկոյան ի՞նչ ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են խոցվել, Հովհաննիսյանը նշեց`քանի որ դրանք ընկել են միջդիրքային տարածքում, այդ պատճառով դեռ հստակ նույնականացնել չի հաջողվել:

Նշենք, որ ՀՀ զինված ուժերը երեկ` հուլիսի 14–ին, խոցել են ադրբեջանական Elbit Hermes 900-ը մարտավարական խոշոր անօդաչու թռչող սարք, որն արժե ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է: Հայկական զինված ուժերը վերջին օրերի ընթացքում հակառակորդի 10-ից ավելի ԱԹՍ են խոցել, այդ թվում` կամիկաձե։

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակահերթ է իրականացնում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 10 վիրավոր։

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Ըստ թեմայի

Տավուշում զոհված զինծառայողները հետմահու կպարգևատրվեն. Փաշինյանը դիմել է նախագահին
Մարտերում «զոհվածը» տարկետում ունի. ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լուրերը
Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծանր է. ՊՆ
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Տավուշ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, անօդաչու, Հայաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Գլխավոր թեմաներ