04:24 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
114 0 0

Պարեկային ծառայությունը կմիավորի և կփոխարինի պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը։ Մինչև 2022-ի մարտը նոր ծառայությունը կգործի ամբողջ Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունում ստեղծվող նոր՝ պարեկային ծառայությունը Երևանում կգործի մինչև 2021-ի մարտը։ Տեղեկությունն այսօր՝ հուլիսի 15-ին, հրավիրված ասուլիսում հայտնեց ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը։

«Սա երկար սպասված բարեփոխում էր ոստիկանական համակարգում։ Ծառայությունը կգործարկվի երկու փուլով՝ առաջին փուլով այն կգործարկվի Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը», - ասաց Եսայանը։

Պարեկային ծառայությունը կմիավորի և կփոխարինի պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը։ Եսայանի խոսքով, սակայն, նոր՝ պարեկային ծառայությունը չի լինինելու պարզապես երկու ծառայությունների սիմբիոզը։ «Այնպես չէ, որ ընդամենը միացնում ենք իրար երկու ծառայություն։ Նոր ստեղծված ծառայությունը աշխատելու է նոր գաղափարներով», - ասաց Եսայանը։

Մասնավորապես՝ պարեկային ծառայությունը ունենալու է առանձին նոր լոգո, նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, տրանսպորտային միջոցների և տեխնիկական սարքավորումների լրիվ նոր հագեցվածություն։ Պարեկային ծառայության ծառայողների նվազագույն աշխատավարձը կկազմի 320 հազար դրամ, նրանք ունենալու են նաև սոցիալական երաշխիքներ։

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց, թե ովքեր կարող են դառնալ պարեկային ծառայողներ։ «Մենք նոր ծառայությամբ ոստիկանի լրիվ նոր կերպար ենք ստանալու, որը հարիր է ժողովրդավարական պետությանը։ Ծառայության կարող են անցնել 18-35 տարեկան քաղաքացիներ և ոստիկանության ծառայողներ՝ համապատասխան պատրաստվածություն անցնելուց հետո», - նշեց Գրիգորյանը։

ՀՀ ոստիկանության պետը նոր տեղակալ ունի

Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։
Պարեկային ծառայությունը ոստիկանական համակարգի բարեփոխումների՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից է:

Ըստ թեմայի

ԵԱՀԿ–ն կոչ է արել անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը
Հարվածային անօդաչու սարքերը կկատարելագործենք․ Հովհաննիսյան
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
թեգերը:
ոստիկան, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ