09:14 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
57610

Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց արկերից մեկից պոկված մի մեծ կտոր, որն իր հետ բերել էր իբրև ապացույց:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները հուլիսի 12-ից մինչև հուլիսի 15-ի կեսգիշեր խոցել են Ադրբեջանի 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10–ը` հարվածային, 3–ը` հետախուզական: Այսօր Տավուշում ընթացող ճեպազրույցի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա բավականին բարձր ցուցանիշ է արդյունավետության տեսանկյունից»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմը հայկական 5-6 գյուղերի նկատմամբ 50-ից ավելի հրետանային արկեր է կիրառել: Նա լրագրողներին ներկայացրեց արկերից մեկից պոկված մի մեծ կտոր՝ շուրջ մի քանի սանտիմետրանոց, որն իր հետ բերել էր իբրև ապացույց:

Հովհաննիսյանի խոսքով` երեկ կեսգիշերից մինչև այս պահը սահմանում հարաբերական անդորրը պահպանվում է: Հարցին, թե արդյոք այդ անդորրը չի՞ նշանակում, որ հակառակորդը պատրաստվում է նոր սադրանքների որևէ այլ տեղ, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքների՝ լինի ցամաքային, թե օդային զորատեսակներով: Ինչպես նաև տեսնում ենք հակառակորդի ցանկացած շարժերը՝ ցամաքային, թե օդային»:

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

Հուլիսի 14–ին Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած առաջին ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ աշխատանքը համակարգող Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը։

Ըստ թեմայի

Ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ադրբեջանի ղեկավարությունից. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը
«Հիմա պետք չէ մեղավորներ փնտրել». Մատվինեկոն` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին
Մարդկային և նյութական կորուստներն Ադրբեջանի նախագահին դրել են անհարմար վիճակի մեջ. Տոնոյան

Գլխավոր թեմաներ