09:41 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49810

Փորձագետի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա, հիբրիդային պատերազմի ակտիվացում է։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայ հաքերները DdoS հարձակման միջոցով անհասանելի են դարձրել ադրբեջանցիների Anti-Armenia գլխավոր հաքերային կայքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ հայ և ադրբեջանցի հաքերներն ամբողջ օրը DDoS հարձակումներ են գործել մեդիահարթակների վրա, սակայն կողմերից ոչ մեկին չի հաջողվել որևէ կայք «կոտրել»։

Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Մարտիրոսյանն ասել էր, որ կիրակի հայկական դոմենով տասնյակ կայքեր են DDoS հարձակման ենթարկվել։ Փորձագետը նշել էր, որ հարձակման նախաձեռնողները, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հատուկ ծառայություններն են։ Երեքշաբթի հայտնի դարձավ, որ հաքերային հարձակման են ենթարկվել ՀՀ վարչապետի (primeminister.am), կառավարության (gov.am), ինչպես նաև էլեկտրոնային կառավարման (e-gov.am) կայքերը, սակայն դրանք դեռ երեկ վերականգնվել են ու աշխատում են սովորական ռեժիմով։

«Երկու կողմի հարձակումներն էլ անհաջող են, քանի որ մեդիահարթակները պաշտպանված են։ Այս ամենը վերածվում է խրամատային պատերազմի։ Ոչ ոքի չի հաջողվում երկար ժամանակով կոտրել հակառակ կողմի ռեսուրսները», - պարզաբանեց Մարտիրոսյանը։

Վերլուծելով վերջին օրերի իրադարձությունները` փորձագետը նշեց, որ ամենախոշոր հարձակումը տեղի է ունեցել 2012 թվականին։ Այսօրվա հարձակումները մեծ հաշվով չեն հասնում այն ժամանակվա ծավալներին ոչ թե այն պատճառով, որ պակաս ինտենսիվ են, այլ որովհետև կողմերն ավելի լավ են պատրաստված։

Նրա խոսքով` այսօրվա գրոհն ավելի ինտենսիվ է համացանցում, եթե համեմատենք 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ։

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը մեծ հաշվով մշտապես հիբրիդային պատերազմի մեջ է։ Սակայն այժմ այն ակտիվ փուլում է։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Ըստ թեմայի

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել
Հարված թշնամու «մռութին». ի՞նչ կարողացանք ապացուցել վերջին օրերի ընթացքում
«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում

Գլխավոր թեմաներ