08:50 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
224 0 0

Պաշտպանության նախկին նախարարը վստահ է` հայկական բանակն իր գլխավոր շտաբով գործել է գրագետ` հակառակորդին պարտադրելով լռել։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Ադրբեջանը սխալ հաշվարկ է արել, իսկ հայկական բանակն ու դրա ստորաբաժանումները գործում են գրագետ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` անդրադառնալով վերջին օրերին Տավուշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ 

«Ռազմական տեսանկյունից` Ադրբեջանը խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, այնպիսի դիրքեր ընդունել, որն իրենց առավելություն կտա։ Սա Ադրբեջանի ռազմավարությունն է` խուսափել բանակցային գործընթացից և հարցը լուծել ուժային տարբերակով։ Սակայն նրանք սխալ հաշվարկ են արել»,–ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանն իր ուժերը սխալ է գնահատում, քանի որ կարծում է` եթե տարածքն ավելի մեծ է, բնակչության քանակը` շատ, կարող են հաջողության հասնել։ Հարությունյանը նշեց, որ հայկական բանակն իր գլխավոր շտաբով գործել է շատ հստակ ու գրագետ` հակառակորդին պարտադրելով լռել։ 

Ադրբեջանական կողմը, ըստ նրա, հիմա խնդիր ունի դիրքերը բարելավելու, և երբ համապատասխան պայմաններ կլինեն, լայնածավալ պատերազմ է ուզում սկսել։

Սակայն Հայաստանն ունի այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել ադրբեջանական ողջ ներուժը։ Պաշտպանության նախկին նախարարը չի էլ կասկածում, որ եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը պարտվելու է, ինչը պատկերացնում է հենց Ադրբեջանը։ 

Հարությունյանը կարծում է` այսօր տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսն ի օգուտ Ադրբեջանի չէ։

«Ճիշտ է, միջազգային կառույցները Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչեր են անում, սակայն, պարզ է, որ կոնտեքստում հենց Ադրբեջանին նկատի ունեն։ Բոլորը գիտակցում են, որ մեզ պետք չէ պատերազմ, քանի որ տեսնում են` ուզում ենք բանակցային ճանապարհով լուծել հարցը։ Ադրբեջանը պարտություն կրեց նաև միջազգային ասպարեզում»,–ասաց Հարությունյանը։  

Կրակոցներից տուժած Այգեպարն ու Ներքին Կարմրաղբյուրը լուսանկարներով

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ այսօր գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հայկական ստորաբաժանումները հակառակորդի տանկ են խոցել. տեսանյութ

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)

Ըստ թեմայի

Կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ հրետակոծվում են Այգեպարը և Մովսեսը
Դավիթ Տոնոյանը խոսել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Ինչ է կատարվում Տավուշում. ՊՆ-ն Այգեպարին հարվածելու տեսանյութ է հրապարակել
Պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում. Տավուշի մարզպետը դիմել է բնակիչներին
թեգերը:
Չինարի, Այգեպար, Տավուշ, Վաղարշակ Հարությունյան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Սահման, Հայաստան

Գլխավոր թեմաներ