08:35 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
913 0 0

Արդեն քանի օր է՝ ՏԻՄ-երի մոտ հավաքվում են մեր քաղաքացիները, նախկին ազատամարտիկներ, նաև բժիշկներ, որոնք պատրաստակամություն են հայտնում մեկնելու մարտական դիրքեր։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik.  Ադրբեջանական «փառապանծ» Յաշմայի մոտ 100 հատուկջոկատայինի գրոհ է կասեցվել: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ այսօր գիշերը մոտ 24–ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել է հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր։ Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ ԶՈւ Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո տեղի է ունեցել ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների, ընդ որում «փառապանծ Յաշմա» զորախմբի (այս անունը պայմանականորեն տրվում է բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումներին), հարձակում։

«100 զինծառայող՝ մեծ զինատեսակների, մասնավորապես հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ այդ ընթացքում կորցրել են նաև տեխնիկա, զինտեխնիկա։ Դրանից հետո ադրբեջանական զինուժը փորձել է հերթական անգամ տապալված գրոհի վրեժը լուծել խաղաղ բնակչությունից՝ թիրախավորել հայկական գյուղերը, հրետակոծելով Մովսես և Այգեպար գյուղերը։

Հայաստանը թույլ կտա Ադրբեջանին մարտադաշտից տանել զոհերին ու վիրավորներին, բայց մի պայմանով

Արծրուն Հովհաննիսյանը նաև հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ների առավոտյան տարածած այն հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ-ն կիրառել է ԱԹՍ, որն իրենք խոցել են։

Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝  արդեն քանի օր է ՏԻՄ-երի մոտ հավաքվում են մեր քաղաքացիները, նախկին ազատամարտիկներ, նաև բժիշկներ, որոնք պատրաստակամություն են հայտնում մեկնելու մարտական դիրքեր։ Նրա խոսքով՝ նման անհրաժեշտությունը չկա, ՀՀ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրը լիովին կատարում է։ Այնուամենայնիվ, կամավորական խմբերի վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն այսօր պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Ըստ թեմայի

«Սահմանն ամուր է». Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը. Պապիկյան
Տավուշում հրշեջներն աշխատում են հրետակոծության տակ. ի՞նչ են հրահանգել բնակիչներին
Ոստիկանությունն անվադողեր է ուղարկում սահման. տեսանյութ
թեգերը:
դիվերսիա, Տավուշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ