00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ադրբեջանի՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը հանցագործություն է»․ Արծրուն Հովհաննիսյան

© Sputnik / Aram NersesyanАрцрун Ованнисян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (16 июля 2020). Иджеван
Арцрун Ованнисян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (16 июля 2020). Иджеван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հովհաննիսյանը ներկայացրեց, որ օրվա ընթացքում հայկական կողմը մեկ վիրավոր է ունեցել խաղաղ բնակչության շրջանում։ Հակառակորդի կրակից վնասվել են ԱԻՆ մեքենա, բնակելի տներ, մանկապարտեզ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Տավուշի մարզում կայացած ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ կոչ արեց եզրակացություն անել Բաքվի՝ Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքից։

«Դա կոնկրետ հանցագործություն է։ Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուսը, մտավորականներն այս հարցը բարձրացնում են», - ասաց Հովհաննիսյանը։

Նա ներկայացրեց, որ օրվա ընթացքում հայկական կողմը մեկ վիրավոր է ունեցել խաղաղ բնակչության շրջանում։ Տուժողը Չինարիի բնակիչ, 48-ամյա Արամայիս Հովակիմյանն է։ Հակառակորդի կրակից վնասվել են ԱԻՆ մեքենա, բնակելի տներ, մանկապարտեզ։

Пожарные расчеты МЧС Армении на территории аэропорта Эребуни (4 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է Հայաստանի ԱԻՆ մեքենային

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նաև ասաց, որ թույլ են տվել ադրբեջանական կողմից վերցնել իրենց զոհված զինծառայողների դիակները։

«Հայաստանի զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերին նախորդ գիշերը ունեցած կորուստները՝ դիակները դուրս հանել տարածքից։ Հետաքրքիր մի բան պիտի ասեմ՝ սա միակ տարածքը չէր, էլի կան այդպիսի տարածքներ, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ», - նշեց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ է տարածել, ինչը զավեշտալի է, քանի որ եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ինչու՞ պետք է ՀՀ ԶՈՒ-ից թույլտվություն ստանային և կրակի դադար լիներ, որ դիերը վերցվեին։

Չինարիում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դիվերսիոն ներթափանցման փորձ - Sputnik Արմենիա
Հուլիսի 16. ինչպես են ադրբեջանական հատուկջոկատայինները դիվերսիոն փորձ արել

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Բաքուն սպառնացել է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին

Լրահոս
0