00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը հարմար սողանցք, խուսափելու միջոց է Ալիևի համար. Ֆրանսիայի խորհրդարան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի խորհրդարանականների կարծիքով՝ Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասում նոր վտանգ է տարածաշրջանային խաղաղության համար։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել հայ֊ադրբեջանական սահմանին վերջին օրերին պահպանվող լարվածության վերաբերյալ՝ քննադատելով Ադրբեջանին։ Facebook-ի իր էջում լուրը հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ու տեղադրել խորհրդարանականների տարածած հայտարարությունը։ Դրանում ասված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված թշնամական գործողություններն ու փոխադարձ հրետակոծություններն արդեն արժեցել են մեկ տասնակ մահեր, ինչն արդեն-իսկ չափազանց շատ է։

Ким Кардашьян на форуме WCIT 2019 (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը կոչ է արել զսպել Ադրբեջանին

«Սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ։ Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետևանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևի ցանկացած և վարվող լարվածության սրման ռազմավարության։ Պատերազմը հարմար սողանցք, խուսափելու միջոց է նրա համար, ով ցանկանում է շեղել իր ժողովրդի ուշադրությունն այն ստորացումներից, որոնք հենց ինքն է պարտադրել․ հիմնարար ազատությունների զրկում, կաշառակերություն, հովանավորչություն և թալան»,- նշված է հայտարարարության մեջ։

Ֆրանսիայի խորհրդարանականները շեշտում են, որ տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյաց դաստիարակությունն է առաջ մղվում։ Այն հարմար հենարան է դարձել Ադրբեջանի նախագահի համար` ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ «ահագնացած նաև նավթի գնանկումով, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարևան ժողովուրդը»։

Նրանց կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակն ավելի է բարդացել, որովհետև Ադրբեջանում տեսնում են՝ «Հայաստանն իր տնտեսական առաջընթացի համար հիմնվում է իրավական պետության ամրապնդման և բարձր տեխնոլոգիայի զարգացման վրա, մինչդեռ Ադրբեջանը մսխում է իր էներգակիրների ռեսուսները»։

«Հայաստանի տարածքը թիրախավորող այս նոր ադրբեջանական ագրեսիան ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը սոսկ պատճառ է ադրբեջանական վարչակարգի համար։ Հայաստանը ներակայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ Ադրբեջանի բուն նպատակը տարածաշրջանում հայկական ներկայության իսպառ վերացումն է, այսպիսով ձգտելով ավարտին հասցնելու ավելի քան մեկդարյա ցեղասպանությունը»,- գրել են խորհրդարանականներն ու դատապարտել նաև Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ու «կրակի վրա յուղ լցնելու» քաղաքականությունը։

Նրանք նշել են, որ Կիպրոսի և Սիրիայի հյուսիսի ռազմական օկուպացիայից, Լիբիայում կոպիտ միջամտությունից հետո, Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասում նոր վտանգ է տարածաշրջանային խաղաղության համար։ Նրանք վստահ են՝ սա նոր և ուղղակի ոտնձգություն է Ֆրանսիայի և Եվրոպական միության շահերի դեմ։ Խորհրդարանականները դիմել են ֆրանսիական կառավարությանը՝ կոչ անելով քաղաքական ու գործուն միջոցներ ձեռնարկել այս հարցում՝ նաև հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի արժեքների ոտնահարում է տեղի ունեցել։

Չհավատաք թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերին. Հովհաննիսյան

«Ներկա պարագայում, մենք չենք վարանում ասելու, որ ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը»,- եզրափակել են իրենց հայտարարությունը խորհրդարանականները։

Նշենք, որ հայտարարությունը ստորագրել են սենատորներ Բեռնար Ֆուրնիեն, Միշել Ամիելը, պատգամավորներ Դանիել Կազարյանը, Ֆրանսուա Պուպպոնին, Ֆրանսուա-Միշել Լամբերը, Գիյոմ Կսաբարյանը,Գի Տեսիեն, Ժան-Միշել Միսը, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոնը, Սոնիա Կրիմին և Վալերի Բուայեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Обстрелянный дом в селе Айгепар, Тавуш - Sputnik Արմենիա
Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում. լուսանկարներ

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկը` խաղաղ բնակչությունից։

Լրահոս
0