00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
13:24
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակառակորդը գիշերը կրակել է նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ու Արարատի ուղղությամբ

© press office of the GoV of RAԱդրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ
Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ պաշտոնական տվյալներով` գիշերվա ընթացքում հակառակորդը հրազենային զինատեսակներից 120 կրակոց է արձակել Հայաստանի հետ սահմանի գրեթե ողջ երկայնքով:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Տավուշի մարզում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով 120 կրակոց է հնչել Ադրբեջանի կողմից։

Логотип ВС Армении на брифинге по теме ситуации на армяно-азербайджанской границе (16 июля 2020). Иджеван - Sputnik Արմենիա
Չհավատաք թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերին. Հովհաննիսյան

Կրակոցները եղել են հիմնականում խոշոր տրամաչափի հրազենային զենքերից: Հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ չեն կիրառվել:

«Կրակոցները եղել են Տավուշի ամբողջ սահմանագոտու երկայնքով, այդ թվում՝ Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի հատվածում ՝ 2-րդ բանակային կորպուսների հատվածում, ինչպես նաև Նախիջևանի ճակատում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների հատվածում»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ գիշերը նույն զինատեսակներից առանձին կրակոցներ են հնչել նաև Արցախի ուղղությամբ: 
ԱԹՍ-ների ակտիվություն, նրա խոսքով, չի նկատվել:

Ամփոփելով իրավիճակը՝ Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատեց, որ սահմանին գիշերն ու այս պահին հարաբերական անդորր է:

Sputnik Արմենիային ՊՆ-ից պարզաբանեցին, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդը Նախիջևանի կողմից կրակոցներ է արձակել նաև Հայաստանի Արարատի մարզի սահմանին տեղեկայված սահմանապահ դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդի կրակոցներից վնասվածք ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել են. ՔԿ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Пострадавший от обстрелов жилой дом в селе Неркин Кармирахпюр, Тавуш - Sputnik Արմենիա
Հայաստանը թույլ կտա Ադրբեջանին մարտադաշտից տանել զոհերին ու վիրավորներին, բայց մի պայմանով

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը` խաղաղ բնակչությունից։

Լրահոս
0