14:28 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
137 0 0

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է իրավիճակի հանդարտեցման ՀԱՊԿ կոչին։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) չի դիմել օգնության համար: «Արմենպրեսի» թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ արձագանքին:

«ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- ասաց Քոչարյանը:

ԱԳ փոխնախարարն անդրադառնալով իրավիճակի հանդարտեցման ՀԱՊԿ կոչին, նշեց, որ կազմակերպությունը զգուշացրել է` եթե իրավիճակը չհանդարտվի և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն ներքաշվելու:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։

Հուլիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:

Ըստ թեմայի

«Ադրբեջանական «Յաշմա» էլիտար խումբը մինչև 40% ոչնչացվել է»․ Արծրուն Հովհաննիսյան
«Ծիծաղելի է»․ Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի՝ զորանոց ոչնչացնելու մասին հերթական սուտը
Համադրելով տեսանյութերը՝ բացահայտում ենք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապատեղեկատվությունը
Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ–ում ներկայացրել է ՀՀ–ի վրա Ադրբեջանի զինված հարձակման մանրամասները
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Շավարշ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ