17:52 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
53510

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում հայտարարեց, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն Ադրբեջանի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար:

«Կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի ու տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի հաղթահարման կարևոր գրավականը խաղաղության պահպանումն է, զինված հակամարտությունների դադարեցումը: Այս առիթով չեմ կարող չանդրադառնալ մեզ համար ու տարածաշրջանում կայունության պահպանման համար կարևոր մի թեմայի: Ադրբեջանը, արհամարհելով զինված կոնֆլիկտերը դադարեցնելու բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի բարձրագույն խորհրդի անդամների ապրիլի 14-ի հայտարարության, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարտի 23-ի հայտարարությունները, զինված գործողություններ է նախաձեռնել Հայաստանի հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ այդ իրավիճակում Հայաստանի ԶՈւ–ն չէր կարող չարձագանքել Ադրբեջանի սադրիչ գործողություններին, որոնք առ այսօր էլ շարունակվում են:

«Տարածաշրջանում լարվածության սրմանն ուղղված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ոչ մի տեղ չի տանում, այն չի կարող կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ գնալ չհիմնավորված ու միակողմանի զիջումների։ Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից», - ասաց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։

Նշենք, որ Մինսկում այսօր մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների բոլոր ղեկավարները։

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին և 5 անդամ ունի` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Ըստ թեմայի

Ադրբեջանը հուսահատության մեջ է․ ԱԳՆ-ն անդրադարձել է ատոմակայանի հրթիռակոծման սպառնալիքին
«Ծիծաղելի է»․ Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի՝ զորանոց ոչնչացնելու մասին հերթական սուտը
Համադրելով տեսանյութերը՝ բացահայտում ենք Ադրբեջանի ԶՈՒ հերթական ապատեղեկատվությունը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ