21:34 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (213)
86 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում ներկայացրել է նիստի օրակարգում ընդգրկված տնտեսական հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումները:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկա ստեղծելու գործընթացին:

«Կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կիրականացվեն Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրներից են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումն ու գազի միասնական շուկայի տարածքում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ այդ սկզբունքները գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման են:

Անդրադառնալով ագրոարդյունաբերության և արդյունաբերականացման զարգացման ծրագրերին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը նպատակահարմար է համարում դրանում ընդգրկել խոշոր, միջպետական համագործակցություն ենթադրող ծրագրեր, ինչպիսիք են հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարումը, նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակումն ու իրագործումը:

ԵԱՏՄ երկրների վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերին Երևանում. Փաշինյան

«Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ»,- ասաց Փաշինյանը:

Ելույթի ավարտին ՀՀ վարչապետը ԵԱՏՄ գործընկերների ուշադրությունը հրավիրեց սննդի անվտանգության խնդրին՝ նշելով, որ սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են ՀՀ ուշադրության կենտրոնում:

«2025 ռազմավարության մեջ մենք պայմանավորվեցինք մշակել «ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ : Սակայն համավարակի պայմաններում այս խնդրի լուծումը դարձել է հատկապես արդիական»,- ասաց Փաշինյանը խորհրդի անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին առաջարկելով հանձնարարել մշակել ու ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության համատեղ հայեցակարգ:

Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի ու Բաքվի միջև

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (213)

Ըստ թեմայի

ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկան հնարավոր կլինի կուլմինացիայի դեպքում. Լուկյանով
Ինչպե՞ս լուծել ԵԱՏՄ-ում բեռների փոխադրման խնդիրները․ նոր մարմին է ստեղծվել
Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), գազ

Գլխավոր թեմաներ