20:41 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (212)
521 0 0

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը պարզաբանել է Հայաստանից մեքենաների ներկրման կանոնները՝ ՌԴ-ում հայկական համարանիշներով ավտոմեքենաների նկատմամբ ճանապարհային ոստիկանության տեսուչների ուշադրության ֆոնին:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Հայաստանում օգտագործված մեքենաների համար մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵԱՏՄ այլ երկրներում։ Վերջերս Ռուսաստանում ավելի հաճախակի են դարձել դեպքերը, երբ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում է հայկական համարանիշերով մեքենաները, որոնք, փաստացի, այնտեղ երթևեկելու իրավունք չունեն։

«2014 թվականի հոկտեմբերի 10-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ-ում գործող դրույքաչափերով (տարբերվում են ԵԱՏՄ մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերից)  ձևակերպված տրանսպորտային միջոցները օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ունեն»,- հայտնում են Դաշնային մաքսային ծառայությունից։

Ընդ որում՝ այդ մեքենաները ԵԱՏՄ ապրանքների կարգավիճակ ստանում են միայն ԵԱՏՄ-ում և Հայաստանում սահմանված մաքսային վճարների տարբերությունը մուծելուց հետո։

ԴՄԾ-ն միաժամանակ տեղեկացնում է, որ Հայաստանում մշտապես բնակվողները կարող են ժամանակավոր կարգով մարդատար մեքենաներ մուծել ԵԱՏՄ այլ երկիր՝ որպես օտարերկրյա ապրանք,առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու և առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման երաշխիք թողնելու:

«Գյումրու մաքսատունն արդյունավետ չի աշխատում». ներկրողները բողոքի ակցիա անցկացրին Երևանում

Սակայն, ինչպես հետևում է հաղորդագրությունից, ԵԱՏՄ տարածքում այլ անձիք չեն կարող օգտագործել այդ մեքենաները, քանի դեռ չեն վճարել Հայաստանի և ԵԱՏՄ երկրների մաքսատուրքերի և հարկերի միջև տարբերությունը,

2023թ․ հունվարի 1-ից Հայաստանից ներմուծված մեքենան Ռուսաստանում փաստացի կհամարվի տեղական, այսինքն՝ կստանա Միության ապրանքի կարգավիճակ։

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (212)

Ըստ թեմայի

Ավտոներկրողները սպառնում են փակել Նորագավիթի մաքսատան ճանապարհը
ԲՀԿ–ն առաջարկում է ավտոներկրողներին 1 տարի ժամանակ տալ` պատրաստվելու նոր վիճակին
Փաշինյանը հարցը կլուծի՞. ավտոներկրողներն իրենց բողոքը ներկայացրին ՊԵԿ փոխնախագահին
Ավտոներկրողների հույսը Ղազախստանն է. ինչ կանի ՀՀ կառավարությունը նրանց փրկելու համար
թեգերը:
ավտոներկրողներ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ