11:55 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1368)
355 0 0

Արայիկ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է արել` ուրախացնելով զբոսաշրջային ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել զբոսաշրջային ընկերությունների համար։

«Զբոսաշրջային ընկերությունների կողմից նախարարության ենթակայության թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի բռնկման հետևանքով այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին` ամբողջ տարվա ընթացքում»,–Facebook սոցցանցի էջում նման գրառում է արել նախարարը։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Վատիկանի թանգարանները հանրության առաջ կբացվեն, բայց «հակավիրուսային» ռեժիմով

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1368)

Ըստ թեմայի

Հունաստանի Սալոնիկում գտնվող Աթաթուրքի տունն ուզում են վերածել ցեղասպանության թանգարանի
Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները
Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն
թեգերը:
Արայիկ Հարությունյան, տոմս, Զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, Հայաստան, Թանգարան

Գլխավոր թեմաներ