14:30 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
461 0 0

Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է, որ առևտրի կենտրոններում ազգամիջյան հողի վրա անգամ թեթև ագրեսիայի կամ սադրանքների դեպքում անհապաղ կապ հաստատեն պատկան մարմինների հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ` հայկական ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի և վաճառք իրականացնելու հնարավորություն է տրվել Սանկտ Պետերբուրգում։ Facebook սոցցանցի իր էջում տեղեկությունը հայտնել է ԲՀԿ–ական պատգամավոր, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Հայտնել էինք, որ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղմթերքի շուկայից կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին: Նման «կոնտր» քայլը պայմանավորված էր այս օրերին հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտերով։

«Ռուսաստաբնակ մեր հայրենակիցները դիմել են LeoMall առևտրի կենտրոնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին, կապ հաստատել զանգվածային լրատվամիջոցների հետ, նաև տարածել տեղեկատվություն համացանցում: Այդ քայլերից հետո Գագիկ Ծառուկյանը Սանկտ Պետերբուրգի Պլանեռնայա տ.59 հասցեում գտնվող LeoMall առևտրի կենտրոնի կառավարիչների հետ քննարկել է անհատույց հիմունքներով առևտրի կազմակերպումը»,–գրել է Տոնոյանը։

«Պատրաստ եմ ծնկի գալ»․ Կադիրովը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կռիվը

Նրա խոսքով` Ծառուկյանը հանձնարարել է, որ ազգամիջյան հողի վրա անգամ թեթև ագրեսիայի կամ սադրանքների դեպքում անհապաղ կապ հաստատեն Ռուսաստանի Դաշնության և Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հայերի միության իրավապահ մարմինների հետ և տեղեկացնեն Սանկտ Պետերբուրգի գործադիր իշխանություններին։

ՌԴ–ում ապրող հայերը հարցերի դեպքում կարող են զանգահարել +7 (965) 756 17 55 հեռախոսահամարով։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը տեղեկացրել էր` Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին արդեն իսկ առաջարկել են ապրանքը տեղափոխել երկու իրացման կետ` Шёлковый Путь և Бухта։

թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)

Ըստ թեմայի

Մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ–ներից հայկական ԶՈՒ–ն շատ լավ է գլուխ հանում. Հովհաննիսյան
Ինչու Ադրբեջանը որոշեց հարվածել հենց Տավուշի ուղղությամբ. Փաշինյանն ունի պատասխանը
Լուծումը գտնվեց. ադրբեջանցիների շուկայից վտարած ծիրանը կարող են այլ շուկաներ տանել
թեգերը:
Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, հայ-ադրբեջանական, հայեր, ծիրան, Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ