09:25 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
62 0 0

Տավուշի մարզպետը տեղեկացրեց, որ փոխհատուցում կտրվի նաև կրակոցների հետևանքով վնասված ավտոմեքենա կամ վիրավոր անասուններ ունեցողներին։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի– Sputnik. Տավուշի մարզում արդեն իսկ հակառակորդի կողմից գնդակոծված 12 տուն է առանձնացվել, որոնք շատ շուտով կվերանորոգվեն։ Իջևանում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«12 տուն ենք առանձնացրել` 6–ն Այգեպարում և 6–ը Ներքին Կարմիրաղբյուրում։ Եկող շաբաթվա վերջին կունենանք առաջին վերականգնված տները։ Ավելին, մենք հայտնաբերեցինք մի շարք ավերված տներ, որոնք 90-ական թվականներին են դեռ վնասվել, և դրանք նույնպես գույքագրել ենք»,–ասաց մարզպետը։

Նրա խոսքով` աշխատանքներն իրականացնում են տեղի շինարարական կազմակերպությունները, դրանց մասնակցում են կորոնավիրուսի հետևանքով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցողները։

Չոբանյանը հայտնեց` փոխհատուցում կտրվի նաև կրակոցների հետևանքով վնասված ավտոմեքենա կամ էլ վիրավոր անասուններ ունեցողներին։

Ավելին` ապաստարաններում, պատսպարաններում են զննումներ իրականացվել, ամբուլատորիաներին լրացուցիչ բժշկական սարքավորումներ են տրամադրվել, ինչպես նաև նոր շտապօգնության մեքենաներ։

Նա նշեց նաև, որ կրակոցների հետևանքով կան նաև վերանորոգման ոչ ենթակա շինություններ։ Այսօրվա դրությամբ դրանց քանակը երկուսն է։

Ինչ վերաբերում է այսօր սահմանին տիրող իրավիճակին, ապա Տավուշի մարզպետը հայտնեց` ողջ օրվա ընթացքում գնդակոծություն չի եղել, ինչը հնարավորություն է տվել վերականգնման աշխատանքներ իրականցնել։

Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան. լուսանկարներ

Նա, ի դեպ, հորդորեց Բերդ գնալու ցանկություն ունեցողներին օգտվել Իջևան–Գանձաքար–Բերդ ճանապարհից, քանի որ դա ամենաանվտանգ երթուղին է։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)

Ըստ թեմայի

Տավուշում ոչ մի երեխա ապաստանի կամ սննդի խնդիր չունի. մարզպետ
Բնակիչներն այսօր վերադարձել են բնականոն կյանքին. Տավուշի մարզպետ
Ինչու Ադրբեջանը որոշեց հարվածել հենց Տավուշի ուղղությամբ. Փաշինյանն ունի պատասխանը
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի, Հայկ Չոբանյան, Մարզպետ, Տավուշ

Գլխավոր թեմաներ