00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանը կրկին կանաչել է. ինչ նոր խնդիրներ է «խոստանում» մոտեցող շոգը լճին

© Sputnik / Nelli DanielyanОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թե այս տարվա ամռանը որ գույնը կգերակշռի Սևանա լճում՝ կանաչը, թե կապույտը, մասնագետների կարծիքները տարբեր են:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանն ուսումնասիրել է Սևանա լճի էկոլոգիական վիճակն ու արձանագրել`Սևանը դարձյալ ծաղկել է, ու ամեն ինչ դեռ նոր է սկսվում, քանի որ շոգ ամառը Հայաստանում ու հատկապես Սևանում դեռ նոր է գալու:

Հուլիսի 15-ին նա այցելել է Սևան, նավով շրջել լճի տարածքում ու նկարահանումներ արել կանաչ ջրիմուռներով «ծաղկած» լճում: Նրա դիտարկումներով` այս պահին ծաղկման պրոցեսն առավել ակտիվ ու ակնհայտ է այսպես կոչված մեծ Սևանում՝ Վարդենիսի ու Շորժայի տարածաշրջաններին հարող հատվածում:

Борис Габриелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչ անել, որ մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցում, վերականգնվի Սևանի իշխանի պոպուլյացիան

«Փոքր Սևանն էլ է ծաղկած, ուղղակի մեծում համեմատաբար ավելի շատ է: Բայց եթե նավից նայեք լճին, իմ նշած միկրոբներն անզեն աչքով կտեսնեք: Լճի ամենախորը տեղերում նույնիսկ կան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գևորգյանը:

Սևանի էկոլոգիական խնդիրները, նրա դիտարկմամբ, հատկապես տեսանելի են դարձել 2018 թ-ից սկսած, երբ ջրի մեջ օրգանական նյութերի քանակը կտրուկ ավելացել է: Այդ նյութերը սնունդ են հանդիսանում ջրիմուռների համար, ինչն էլ խթանում է դրանց աճն ու տարածումը լճում:

«Օրգանական նյութերի ավելացումն ի վերջո հանգեցնում է լճի ճահճացման, լճի  էկոհամակարգը մահանում է: Սևանի համար ամենաառաջնային խնդիրը ֆոսֆորի մուտքը լիճ հնարավորինս նվազեցնելն է: Դրա համար կա շատ պարզ լուծում՝ մաքրման կայանների կառուցում ու հսկողություն, որպեսզի բնակավայրերի ու տնտեսական գործունեության արդյունքում առաջացած կեղտաջրերը չլցվեն Սևան թափվող գետերն ու այնտեղից էլ՝ լիճը»,- ասում է Գոռ Գևորգյանը:

© Photo : provided by Gor GevorgyanԳոռ Գևորգյանը
Սևանը կրկին կանաչել է. ինչ նոր խնդիրներ է «խոստանում» մոտեցող շոգը լճին - Sputnik Արմենիա
Գոռ Գևորգյանը

Սևանը վերջնական կործանումից փրկելու ռեալ քայլեր պետական մարմինների կողմից մեր զրուցակիցն այս պահին չի նկատում: Մինչդեռ, նույնիսկ ամենաանհրաժեշտ միջոցառումների իրականցման դեպքում Սևանի ինքնամաքրման ամբողջ պրոցեսը, նրա հաշվարկով, տարիներ կպահանջի:

© Facebook / Gor Gevorgyan Зацветшее озеро Севан
Սևանը կրկին կանաչել է. ինչ նոր խնդիրներ է «խոստանում» մոտեցող շոգը լճին - Sputnik Արմենիա
Зацветшее озеро Севан

«Սևանի խնդիրը կանաչ գույնը չէ: Դրանք միկրոբներ են, որոնք միշտ կան: Խնդիրն այն է, որ հիմա այնքան են շատացել, որ արդեն անզեն աչքով տեսանելի են: Սևանի էկոլոգիական վիճակը շատ վատ է, ու միայն ամռան ամիսներով չէ դա պայմանավորված: Ուղղակի ամռանն ավելի ակնհայտ է դառնում, թե իրականում ինչ վիճակում է լիճը,- ասաց Գևորգյանը,- ափամերձ տարածքներում հիմա, եղանակով պայմանավորված ալիքները դեռ մեծ են, ջուրը խառնվում է ու միկրոբներն այդքան տեսանելի չեն: Բայց երբ եղանակն ավելի տաքանա, ալիքները հանդարտվեն, արդեն ափամերձ տարածքներում էլ կնկատվեն»:

Սևանում խեցգետնի որսն այս տարի կարգելվի. պաշարները վտանգված են

Շրջակա միջավայրի նախարարությունում այս հարցի շուրջ այլ տեսակետ ունեն: Այն Sputnik Արմենիային փոխանցեց նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը:

Նրա խոսքով` ծաղկման ամենաինտենսիվ շրջանը որպես կանոն հունիս ամիսն է: Այս տարի քանի որ եղանակը հունիսին նախորդ տարվա համեմատ ավելի սառն էր, լճի ծաղկման պրոցեսն էլ անցած տարվանից շատ ավելի մեղմ եղավ, ու հազիվ թե հուլիս-օգոստոսին ավելի ակտիվանա:

«Այսինքն՝ եթե մենք հունիսին չենք ունենում խոշոր կանաչում, նշանակում է, որ հաջորդող ամիսներին այդ գործընթացը դեպի անկում է գնում: Այս տարի մասնագետների նախնական գնահատականներով, մեծ ռիսկեր չկան նախորդ տարվա կանաչման աստիճանն ունենալու»,- ասաց Գրիգորյանը:

Лов рыбы, рыбалка - Sputnik Արմենիա
Սևանում սիգի որսը կթույլատրվի. նախարարությունը խոստանում է վերահսկել

Այդուհանդերձ, շրջակա միջավայրի նախարարությունը խնդիրը պահում է ուշադրության կենտրոնում, մասնագիտական ստորաբաժանումները պարբերաբար մշտադիտարկումներ են անցկացնում Սևանա լճում:

Նախարարությունը Հայաստան է հրավիրել նաև միջազգային մասնագետների ու փորձագետների, ովքեր աշխատել են այլ քաղցրահամ լճերում նմանօրինակ խնդիրների հետ:

«Նրանք մոտ ապագայում պիտի գան Հայաստան, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն ու մեզ օգնեն խնդիրը շուտափույթ լուծելու ճանապարհային քարտեզ մշակել»,- ասաց նա։ Բայց կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը խանգարել է նաև բնապահպանական ծրագրերի իրականացմանը: Միջազգային մասնագետների այցն առայժմ անորոշ ժամանակով հետաձգվում է:

Տեղացի մասնագետներն էլ առայժմ փորձում են սեփական ուժերով խնդրի լուծման ուղիներ գտնել: Նախարարի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ խնդիրը նոր չէ, այն բավական հին է ու մի քանի պատճառեր ունի:

© Photo : provided by Gor GevorgyanԿանաչած Սևանը
Սևանը կրկին կանաչել է. ինչ նոր խնդիրներ է «խոստանում» մոտեցող շոգը լճին - Sputnik Արմենիա
Կանաչած Սևանը

«Դրա վրա էապես ազդում են լիճը լցվող շրջակա բնակավայրերի ու հանգստի գոտիների կոյուղաջրերը, Սևանի ափին 1901.5 մետր նիշից ցածր կառուցված ու այժմ ջրի տակ մնացած շենք-շինությունները, ափամերձ հատվածների՝ ջրի տակ մնացած անտառները»,- ասաց նա:

Ինչո՞ւ է Սևանն այս տարի ավելի շուտ սկսել կանաչել. մասնագետը` լճի խնդիրների մասին

2019-20թթ-ի ընթացքում մինչ օրս նախարարությունը շուրջ 100 հա ափամերձ անտառածածկ տարածք է մաքրել: Ինչ վերաբերում է ջրի մեջ հայտնված մասնավոր շենք- շինություններին, դրանք, Դավիթ Գրիգորյանի խոսքով, գույքագրվել են, տերերն էլ զգուշացվել են քանդելու իրենց պարտավորության մասին: Հակառակ դեպքում, պետությունն ինքը կքանդի ու այդ աշխատանքի արժեքը կգանձի սեփականատերերից: Իսկ պետության պատկանող շինությունները պետությունն ինքը կքանդի:

© Photo : provided by Gor GevorgyanԿանաչած Սևանը
Սևանը կրկին կանաչել է. ինչ նոր խնդիրներ է «խոստանում» մոտեցող շոգը լճին - Sputnik Արմենիա
Կանաչած Սևանը

Այդ նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել, որում հաղթող կազմակերպությունը կհաշվառի, կգույքագրի ու կքարտեզագրի Սևանի ափին 1901.5 նիշից ցածր առկա բոլոր կառույցները:

Լրահոս
0