20:48 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24910

Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել հուլիսի 20-ին դատավորներին առաջադրված մեղադրանքից: Տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով բացահայտվել է, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ձեռնամուխ է եղել այդ անօրինական եկամուտներն օրինականացնելուն:

Մտերիմ հարաբերություններ ունենալով իր ենթականերից մեկի՝ սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ` նրանից տեղեկացել է ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Գործարարին համոզել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանը, առանց հրապարակային սակարկությունների, վաճառել իրեն, իր ենթակային էլ դրդել է ապահովել աճուրդների չկայանալը: Արդյունքում բնակարանի գինը մեկնարկային 26. 400. 000 ՀՀ դրամից հասել է 12. 382. 000 ՀՀ դրամի:

Այդ ամբողջ ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործը վարող դատավորը, տեղյակ լինելով կատարվող ապօրինություններից, որևէ միջոց չի ձեռնարկել դրանք խափանելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ:

ՀՀ սնանկության դատարանի դատավորը նախնական համաձայնության գալով մորաքրոջ որդու՝ Տ. Մ.-ի հետ, վերջինիս հրահանգավորելով ու տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և ֆինանսական միջոցներ, ապահովել է նրա մասնակցությունը 2019 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակված աճուրդին: Վերջինը 12.382.580 ՀՀ դրամով ձեռք է բերել բնակարանը, որը փաստացի պատկանել է դատավորին, բայց դրա նկատմամբ գրանցվել է Տ. Մ.-ի սեփականության իրավունքը:

Հետո արդեն հետին թվով կազմված կեղծ փաստաթղթերի ու դատական ակտի հիման վրա նույն անձանց միջոցով կազմակերպվել է բնակարանում գտնվող կենցաղային իրերը դուրս բերելու ու բնակիչներին վտարելու գործընթացը:

Ազգային անվտանգության ծառայությունը նաև հիշեցնում է, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից:

ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը 2017-2020 թթ. ընթացքում 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 47.581.000 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա՝  առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, գույքի նկատմամբ իրավունքը:

ԱԱԾ–ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ–ական նախկին պատգամավորի

Ապօրինի եկամուտները  քողարկելու համար նա նաև իր գործընկերներին առաջարկել է կնքել 100.000 ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր: Այնուհետև նշված գումարն առձեռն փոխանցել է հիշյալ անձին, վերջինն էլ այն մուտքագրել է հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ այդ կերպ շրջապտույտի մեջ դնելով գումարն ու այն որոշ ժամանակ անց վերադարձնելով նույն անձին:

Այս փաստերն էլ հիմք են հանդիսացել, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդի ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար:

Ներկայացված միջնորդությունները ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում քննարկվել և բավարարվել են:

2020թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել սնանկության գործերով դատավորներից մեկին ՀՀ քրեական  օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական  օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավվելու մասին:

Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի մասին է:

Հուլիսի 17–ին հայտնի էր դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել էր միջնորդությունները բավարարել:

Նախագահին հորդորում են հնարավորինս շուտ առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու

Հուլիսի 20-ին Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է դատախազության` ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Ըստ թեմայի

ԱՄՆ–ն կօգնի Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ. Պետդեպը հատուկ խորհրդական կվարձի
Հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի ՍԴ անդամի իր թեկնածուի անունը
Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը
թեգերը:
կալանք, Կաշառք, ինքնահրկիզում, Արթուր Դավթյան, Դատավոր, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ