00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցին փորձել է Իրանից Հայաստան թմրանյութ բերել. նրան ձերբակալել են

Բաժանորդագրվել
Տղամարդը, պետական սահմանը ապօրինի հատելու և թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին՝ այդ ընթացքում դիմադրություն ցուցաբերելով ոստիկաններին։

Ազգությամբ ադրբեջանցի, Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա բնակիչն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և փորձել բերել մոտ 5 կգ թմրանյութ։

Հուլիսի սկզբին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։

Шушан Степанян - Sputnik Արմենիա
«Սուտ է». ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական մամուլում հայտնված լուրը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և հատուկ նշանակության վարչությունների ծառայողները մեկնել են Սյունիքի մարզ, որտեղ նրանց միացել են ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները։

«Հուլիսի 10-ի երեկոյան դարանակալեցինք նշված հատվածում։ Որոշ ժամանակ անց նկատեցինք զինվորական համազգեստով, ուսապարկով մի տղամարդու, որը անտառից Սյունիքի մարզի Սրաշեն գյուղ էր գնում», - նշել է ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ բաժնի պետ Գևորգ Ասրյանը։

Ոստիկանները շարունակել են հետևել կասկածյալի շարժը։ Նա զինված էր: Քննարկվել են վնասազերծման տարբերակներ, ու քանի որ կասկածյալը շարժվում էր դեպի հայկական գյուղ, որոշում կայացվել բռնել այն պահին, երբ ձորից դուրս կգար ավտոճանապարհ։

Անտառից դուրս գալուն պես քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները վնասազերծել են տղամարդուն և զինաթափել։

ԱԱԾ–ն ՌԴ քաղաքացի հային բռնել է առաքանիով ստացած թմրանյութը ձեռքին

Տղամարդը, պետական սահմանը ապօրինի հատելու և թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին՝ այդ ընթացքում դիմադրություն ցուցաբերելով ոստիկաններին։ Ճշտվել է ինքնությունը՝ ազգությամբ ադրբեջանցի, Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա բնակիչ։ Նրա ուսապարկից հայտնաբերվել է 4 կգ 865 գրամ հերոին թմրամիջոց։ Հայտնաբերված զանգվածն ու հրացանը ուղարկվել են փորձաքննության։

Հարուցվել է քրեական գործ։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ ազգությամբ ադրբեջանցի, 24-ամյա տղամարդը կալանավորված է։

Քննությունը շարունակվում է։

Լրահոս
0