00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեյրան Օհանյանի պաշտպանն առաջարկում է հետաձգել «Մարտի 1»-ի դատաքննությունը. որն է պատճառը

© Sputnik / Andranik GhazaryanЮрий Хачатуров и Сейран Оганян входят в зал суда перед началом заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн
Юрий Хачатуров и Сейран Оганян входят в зал суда перед началом заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Կարեն Մեժլումյանի կարծիքով` վեթինգը դամոկլյան սրի պես կախված է բոլոր դատավորների, այդ թվում՝ Աննա Դանիբեկյանի գլխին:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով դատավարության ընթացքում այսօր Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ  դատավարությունն անհրաժեշտ է հետաձգել մինչև ՀՀ իշխանություններ հայտարարած վեթինգի ավարտը:

Պաշտպանը չբացառեց, որ իր հայտարարությունը կվերածվի նաև միջնորդության:

Роберт Кочарян беседует с адвокатами Айком Алумяном и Ованнесом Худояном по окончанию судебного заседания по делу 1 марта (23 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պաշտպանները պահանջում են դատարան հրավիրել ՍԴ դատավորներին. մութ հարցեր կան

«Քանի դեռ վեթինգի չեն ենթարկվել դատավորները, և չի ավարտվել այդ պրոցեսը, այն մեր դատավորների գլխի վերևում կախված դամոկլյան սուր է՝ ըստ իս: Որևէ դատավոր, որ իրեն թույլ կտա այս միջնորդությունները բավարարել, կամ օբյեկտիվ, բազմակողման, մրցակցության սկզբունքը ապահովել, կընկնի վեթինգի բացասական հետևանքների տակ»,- ասաց Մեժլումյանը:

Իսկ մինչ վեթինգի ավարտը, նրա համոզմամբ, դատարանն անորոշ ժամանակով հետաձգելու է իրենց ներկայացրած բոլոր միջնորդությունները:

«Իսկ մինչ այդ մեր բոլոր միջնորդությունների պատասխանը լինելու է`այն փուլը չէ»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք` մինչ այդ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, ինչպես նաև նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին ու Արծրունի Աղաջանյանին, պարզելու համար՝ 300․1 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված են հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ: Մեժլումյանի խոսքով` այս պատգամավորներն են եղել օրենսդրական այդ նախագծի հեղինակները:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր վկաների մեջ ընդգրկել 2008 թ․մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, դատավորներ Վլադիմիր Հովհաննիսյանին, և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը:

Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել վարույթը և գործն ուղարկել ՍԴ

Միջնորդության մեջ նշված էր նաև Սամվել Մայրապետյանի անունը, որն, ըստ պաշտպանական կողմի, կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Մայրապետյանը, հիշեցնենք` մեղադրվում է ավելի քան 5 միլիարդ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելու համար:

«Մարտի 1»–ի գործով ձերբակալված Վահագն Հարությունյանին ազատ են արձակել ՌԴ–ում

Նշվում էր նաև, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունը, որը 2008 թ-ին ստորագրել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված թիվ 0038 հրամանը։

Միջնորդությունների լայնածավալ քննարկումից հետո, սակայն, դատարանն այսօր որոշեց պաշտպանների միջնորդությունները հետաձգել և դրանց անդրադառնալ դատական գործընթացի ավելի ուշ փուլերում:

Լրահոս
0