04:34 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Նրանք չեն կարողանա աշխատել որպես դատավոր, քանի դեռ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը չի ավարտվել։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշում է կայացրել կասեցնել սնանկության դատարանի երկու դատավորների լիազորությունները։

Խորհրդի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի որոշմամբ` սնանկության դատարանի երկու դատավորների` Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորությունները կասեցվում են։ Նրանք որպես դատավոր չեն կարողանա աշխատել մինչև իրենց նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Հիշեցնենք` հուլիսի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ–ին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

ԲԴԽ–ն որոշեց բավարարել միջնորդությունները: Բացի այդ, դատարանն էլ բավարարեց վերոնշյալ դատավորներին կալանավորելու միջնորդությունները, որոնք ներկայացրել էր դատախազությունը։

ԱԱԾ–ն էլ այսօր հայտնեց, որ դատավորներն ապօրինություններով են քաղաքացիներից մեկի համար սնանկության վարույթ իրականացրել։ Դեռևս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է արել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա հետևանքով ունեզրկման փաստից:

Ըստ թեմայի

Սեյրան Օհանյանի պաշտպանն առաջարկում է հետաձգել «Մարտի 1»-ի դատաքննությունը. որն է պատճառը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացահայտմամբ հարուցվել է առաջին քրեական գործը
Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել․ տեսանյութ
թեգերը:
Գևորգ Նարինյան, Արա Կուբանյան, Դատավոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ