14:28 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
148 0 0

Հարցն այն է, որ մարտի 31-ից Արտաշատի բժշկական կենտրոնում ծննդօգնության ծառայություն չի տրամադրվել։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Արտաշատի բուժկենտրոնը տեղեկացնում է, որ նորածնի վաճառքը չէր կարող տեղի ունենալ իրենց բուժկենտրոնում, քանի որ մարտի 31-ից ԲԿ–ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն կենտրոնի և սպասարկում է բացառապես կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներին։

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ Արտաշատում նորածնի վաճառքի դեպք են բացահայտել։ Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվել է, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի ԲԿ–ի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ երեխային 2000 դոլարի դիմաց կհանձնի երևանաբնակ ամուսինների։ Ծննդաբերությունից հետո` հուլիսի 13-ին, ԲԿ–ի մոտ կինը մայրը նորածնին հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ:

«Ցավալի այս դեպքը չէր կարող տեղի ունենալ մեր կենտրոնում նախ այն պարզ պատճառով, որ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը մարտի 31-ից վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն կենտրոնի։ Մարտի 31-ից մեր կենտրոնում ծննդօգնություն ծառայությունը չի տրամադրվել, իսկ հաղորդագրության մեջ նշվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին»,–նշված է ԲԿ–ի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ հայտնում են, որ եթե նույնիսկ իրենց մոտ եղած լիներ ծննդաբերությունը, ապա, միևնույն է, բացառվում են այսօրինակ բոլոր երևույթները։

Ի դեպ, նշենք, որ ոստիկանության հաղորդագրության մեջ չի նշվում, որ դեպքը տեղի է ունեցել հենց ԲԿ–ում, կամ էլ կինը ծննդաբերել է ԲԿ–ում։

Ոստիկանությունը հայտնել էր միայն, որ ԲԿ–ի բժշկուհիներից մեկի հետ է ծննդկանը համաձայնության եկել։

Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել։

«Դա իմ երեխան չէր». նորածինների ապօրինի որդեգրման գործերից մեկով արտաշիրիմում են արել

Ըստ թեմայի

Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատներն առնչություն չունեն. Աբրահամյան
Մի հիվանդանոցից մյուսն են ուղարկել, և արդեն ուշ է եղել. նորածինը մահացել է, մորը փրկել են
Մութ պատմություն․ մոսկովյան բնակարաններից մեկում բուժաշխատողները հինգ նորածին են գտել
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, նորածին, հիվանդանոց, Արտաշատ

Գլխավոր թեմաներ