15:19 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (264)
48 0 0

Հերթական դատական նիստն ավարտվեց՝ կապված աշխատանքային օրվա ավարտի հետ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 28-ին, ժամը 13:00-ին:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Երևանի Ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստում այսօր մերժեց գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի ներկայացրած միջնորդությունը մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին ու Գևորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու մասին:

«Մարտի 1»-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանն այսօր դատարանում հայտարարել էր, որ մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Գևորգ Բաղդաարյանը չեն կարող մասնակցել քրեական գործի քննությանը և պետք է հեռացվեն վարույթից, քանի որ տեղյակ են եղել իր ներկայացուցչի իրավունքների խախտմանը՝ նախաքննության ընթացքում, բայց անտեսել են ու թույլ է տվել, որ կանխակալ քննություն իրականացվի:

Ասլանյանի միջնորդությանը մյուս տուժողների ներկայացուցիչները չէին միացել, իսկ պաշտպանական կողմը միացել էր: 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Էդուարդ Ասլանյանի միջնորդությունն այս կերպ էր մեկնաբանել. կախված նրանից, թե տվյալ տուժողն ինչ դիրքորոշում ունի մարտի 1-2-ի իրադարձությունների մեղավորների նկատմամբ, մի դեպքում ստանում է պետությունից գումար, մյուս դեպքում՝ չի ստանում:

«Մարտի 1»–ի գործով ձերբակալված Վահագն Հարությունյանին ազատ են արձակել ՌԴ–ում

Մյուս փաստաբանները ևս իրենց խոսքերում շեշտեցին, որ արդեն տուժող կողմի ներկայացուցիչն է կարծիք հայտնում, որ դատարանում ներկա մարդիկ չեն Մարտի 1-ի իրական մեղավորները:

«Որոշումը ենթակա չէ բողոքարկման»,- մերժման մասին որոշումն ընթերցելով` ասաց Աննա Դանիբեկյանը:

Այսօրվա նիստն այսքանով ավարտվեց՝ կապված աշխատանքային օրվա ավարտի հետ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 28-ին, ժամը 13:00-ին:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով տուժողի ներկայացուցչի միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ իրավական առումով այն նման էր նախկինում մեղադրող դատախազներին իրենց հայտնած անվստահության միջնորդություններին:

«Նախկինում մենք ևս գտել ենք, որ այն խոտանված նախաքննությունը, որի արդյունքում գործը բերվել է դատարան, պրոֆեսիոնալ դատախազը չէր կարող բերել դատարան, եթե անաչառ լիներ: Իսկ որ մեր գործընկերները պրոֆեսիոնալ են, դրանում երբեք կասկած չենք ունեցել»,- ասաց Խուդոյանը:

Հիշեցնենք՝ մինչ այդ դատարանն այսօր մերժել էր նաև գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությունը՝ դատական գործն անորոշ ժամանակով, մինչև դատավորներին հայտարարված վեթինգի ավարտը հետաձգելու միջնորդությունը: 

Մերժել է նաև գործով նոր վկաներ դատակոչելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունները:

Դրանց թվում են ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Ավետ Ադոնցն ու Արծրունի Աղաջանյանը, ովքեր ՀՀ Քր.Օր. 300․1 հոդվածի փոփոխությունների օրենքի նախագծի հեղինակներն են:

«Մարտի 1»-ի գործը կառուցված է միֆերի վրա. Հայկ Ալումյանը թվարկեց դրանք

Իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել էր վկաների մեջ ընդգրկել 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, դատավորներ Վլադիմիր Հովհաննիսյանին, և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը:

Միջնորդության մեջ նշված էր նաև Սամվել Մայրապետյանի անունը, որն, ըստ պաշտպանական կողմի, կարող է կարևոր տեղեկություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին՝ կաշառք ստանալու մասով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:
Մայրապետյանը, հիշեցնենք, մեղադրվում է ավելի քան 5 միլիարդ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու, ինչպես նաև Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելու համար:

Նշվում էր նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունը, որը 2008 թ-ին ստորագրել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված թիվ 0038 հրամանը։

Քոչարյանի պաշտպաններին չեն տրամադրի Մարտի 1–ի բոլոր նյութերը. Վերաքննիչի որոշումը

Միջնորդությունների լայնածավալ քննարկումից հետո, սակայն, դատարանը որոշեց պաշտպանների միջնորդությունները հետաձգել և անդրադառնալ դատական գործընթացի ավելի ուշ փուլերում:

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (264)

Ըստ թեմայի

Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1–ի հանցագործությունը պարտակելու համար
Մարտի 1-ի վկաների անվտանգության համար ամեն ինչ արվում է. Արթուր Դավթյան
Ի՞նչ է ասել Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի գործով քննիչին. գործարարը խոսել է 2008–ի մասին
թեգերը:
Պետրոս Պետրոսյան, դատախազ, Մարտի 1

Գլխավոր թեմաներ