08:58 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1640)
45 0 0

Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում տեսչական մարմինների կողմից մինչ օրս իրականացվել է 54 013 ստուգում։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ նվազել են տարբեր կազմակերպություններում արձանագրվող խախտումները, հետևաբար՝ կասեցման որոշումները:

«Եթե հունիսի առաջին տասնօրյակում իրականացված 6842 ստուգումների արդյունքում արձանագրվել է 1339 խախտում (19.6%), ապա հուլիսի նույն ժամանակահատվածում իրականացված 7491 ստուգումների արդյունքում արձանագրվել է 377 խախտում (5%)»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Ավինյանը։

Նա տեղեկացնում է, որ հակահամաճարակային միջոցառումների շրջանակում տեսչական մարմինների կողմից մինչ օրս իրականացվել է 54 013 ստուգում: Սահմանված նորմերի խախտման դեպքերով նույն ժամանակահատվածում կայացվել է 4669 կազմակերպության գործունեության կասեցման որոշում:

Արմավիրում հանրային սննդի կետերում խախտումներ չեն գրանցվել անգամ «խոշորացույցով»

Ի դեպ, տեսչական ստուգումներն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին։ Ավելին, կախված տնտեսվարողի գործունեությունից, նաև գիշերային ժամերին: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների վերացման ցուցումներ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Ըստ այդմ` կազմակերպություններում աշխատակիցների միջև պետք է ապահովված լինի անհրաժեշտ սոցիալական հեռավորություն, բոլորը լինեն դիմակներով։ Կազմակերպությունները պետք է նաև սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովեն ձեռքերը հաճախ լվանալու համար։

100 հոգանոց միջոցառում ռեստորանում, խախտումներ «Երևան Սիթիում». ՍԱՏՄ ստուգայցերի արդյունքը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1640)

Ըստ թեմայի

Ծառուկյանին ու Ալեքսանյանին պատկանող ընկերություններում տեսչական ստուգումներ կանցկացվեն
Սահմանային հսկիչ կետերից 217 մարդ է հոսպիտալացվել. տեսչական մարմինը տվյալներ ներկայացրեց
Դադարեցվել է «ՀԷՑ»-ի, «Արարատ Ցեմենտի» և «Նոր Զովքի» գործունեությունը․ տեսչական մարմին
թեգերը:
խախտում, ստուգումներ, պարետ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ