12:00 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Համակարգը հնարավորություն է ստեղծում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումներ կատարել 1,2% միջնորդավճարով:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Միանալով Համաշխարհային փոստային միության համակարգի նոր ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն Ռուսաստանի փոստի (Почта России) հետ համատեղ մեկնարկել է դրամական փոխանցումների նոր «PosTransfer» համակարգ: Տեղեկությունը հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը։

«Սա դրամական փոխանցումների նորագույն համակարգի առաջին գործարկումն է ոչ միայն ԱՊՀ երկրների տարածքում, այլև Համաշխարհային փոստային միության անդամ երկրների շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համակարգը հնարավորություն է ստեղծում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումներ կատարել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր բաժանմունքներում ընդամենը 1,2% միջնորդավճարով: Հայաստանում դրամական փոխանցումները սպասարկվելու են ավելի քան 800 փոստային բաժանմունքներում, իսկ ՌԴ-ում՝ ավելի քան 30 000 սպասարկման կետում, ինչը նշանակում է, որ այսուհետ «Հայփոստի» միջոցով դրամական փոխանցումները հասանելի կլինեն նույնիսկ ամենահեռավոր համայնքում:

Համակարգը հասանելի է նաև օնլայն ռեժիմով և ապահովում է առավելագույն օպերատիվություն, դրամական փոխանցումն իրականացնելուց 15 րոպե անց հասցեատերը Հայաստանի կամ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքում կարող է ստանալ իր գումարը:

Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016թ-ի սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային փոստային միության կոնգրեսի ընթացքում: Սպասվում է, որ միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում:

Համաշխարհային փոստային միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:

Ըստ թեմայի

«Հայփոստի» մասնավորեցման դեպքում կենսաթոշակ ստանալու խնդիրներ կլինեն. Պապոյան
Ինչո՞վ է զբաղվելու «Հայփոստն» ապագայում. հարցը քննարկվել է կառավարությունում
թեգերը:
ՀայՓոստ, Հայաստան

Գլխավոր թեմաներ