11:14 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
211 0 0

Սերգեյ Բագրատյանի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու թեմայով ոչ մի քննարկում ու խոսակցություն չի եղել խմբակցությունում:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում իրենց կուսակցի՝ խմբակցությունից դուրս գալու որոշման պատճառների մասին տեղյակ չեն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` մեկնաբանելով Բագրատյանի՝ ԱԺ նախագահին ներկայացված գրության մասին լուրը։

«Տեղյակ չեմ, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի պարոն Բագրատյանին այդ հարցը տալ»,- ասաց Աբովյանը:

Նա նաև վստահեցրեց, որ այդ թեմայով ոչ մի քննարկում, խոսակցություն խմբակցությունում չի եղել:

Աբովյանը նշեց, որ իրենց կուսակցի որոշումն իրենց համար անակնկալ է եղել:

ԲՀԿ-ում տեղյակ էլ չեն նույնիսկ Սերգեյ Բագրատյանը Հայաստանում է, թե ոչ:

Նշենք, որ նրա հեռախոսն անջատված է:

ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին:

Նա կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018թ. դեկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք` հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Ընտրակաշառքների գործն, ըստ ԱԱԾ-ի, առնչվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողների կաշառք բաժանելու դեպքերին։ Նախաքննական մարմնի մեկնաբանմամբ, այդ գործընթացում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները:

ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էին ԲՀԿ պատգամավորների՝  Գագիկ Ծառուկյանին ուղղված նամակները: Հրապարակված կադրերի համաձայն` ԲՀԿ անդամներ Նապոլեոն Ազիզյանը, Սերգեյ Բագրատյանն ու Նաիրա Զոհրաբյանն այդ նամակներում իրենց նվիրվածությունն են հայտնել կուսակցության նախագահին: Նրանցից ոմանք խոստանում են իրենց հայտարարությունները համաձայնեցնել Ծառուկյանի հետ, ոմանք երդում են տալիս կատարել Ծառուկյանի հանձնարարությունները, իսկ ընտրություններում համապատասխան ձայներ չապահովելու դեպքում վայր դնել պատգամավորական մանդատը։

Ըստ թեմայի

ԲՀԿ-ի օգտին մեկ քվեի դիմաց՝ 5000 դրամ. քաղաքացին խոստովանել է, որ ընտրակաշառք է ստացել
Դուք «մահացած» ԲՀԿ-ով զբաղվեք․ Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին
ԱԱԾ–ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ–ական նախկին պատգամավորի
թեգերը:
Արման Աբովյան, Սերգեյ Բագրատյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ