07:04 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48310

Բնակարանի գնորդները պակասել են, բայց է՛լ ավելի քիչ են վաճառողները։ Երբ աշխատանքի հարցը բարդ է, իսկ դրսում գումար վաստակելու գնալ հնարավոր չէ, դժվար թե որևէ մեկը ցանկանա նաև առանց տանիքի մնալ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Տնտեսությունը Հայաստանում, ինչպես և ամենուր, անկում է ապրում, բայց բնակարաններն այստեղ թանկանում են։ Պատճառը պարզ է․ հիմա բնակարաններ քիչ են գնում, բայց է՛լ ավելի քիչ են վաճառում։  Sputnik Արմենիայի հետ զրույցում իրավիճակն այսպես բացատրեց «Ա․Գ․ Բորսա» անշարժ գույքի գործակալության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին՝ մեկնաբանելով հանրապետության անշարժ գույքի շուկայի 2020թ․-ի առաջին կիսամյակի տվյալները, որոնք հրապարակել է անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեն։

Երևանում բնակարանների առք ու վաճառքի գործարքների թիվը կրճատվել է գրեթե 30 տոկոսով, սեփական տներինը՝ գրեթե 20 տոկոսով։ Թվում է՝ եթե գնորդներ չկան, գինը պետք է ընկնի։ Բայց այս անգամ հակառակն է․ Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում մեկ քմ բնակտարածքի գինն աճել է (2019թ․-ի առաջին կիսամյակի համեմատ)։

Կենտրոնում՝ 13,5%-ով, Արաբկիրում և Նոր Նորքում՝ մոտ 15%-ով, Քանաքեռ-Զեյթունում՝ մոտ 14, Շենգավիթում՝ 14,5%-ով և այլն։ Անգամ ամենածայրամասում՝ Նուբարաշեն թաղամասում, գներն աճել են գրեթե 9%-ով։ Եվ նույնիսկ հանրապետության մարզերում, որտեղ տնտեսական ակտիվությունն ու վաստակելու հնարավորությունը զգալիորեն ավելի քիչ են, քան Երևանում, տների գներն աճում են։

Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին

Սիսիանում, օրինակ, որտեղ Երևանից մեքենայով հասնելու համար ավելի քան երեք ժամ է պահանջվում, և որտեղ գրեթե ոչ մի ձեռնարկություն չկա, բնակարանների գներն աճել են 4%-ով։ Գները նվազել են միայն առանձին դեպքերում, օրինակ՝ Ալավերդիում, որտեղ 2018թ․-ից ի վեր չի գործում պղնձաձուլարանը։

«Բանն այն է, որ շուկայում ամեն ինչ շատ անորոշ է։ Անգամ նրանք, ովքեր պատրաստվում էին վաճառել բնակարանը, հիմա չեն էլ մտածում այդ մասին։ Հայրենիքում աշխատանքի հարցը բարդ է, իսկ երկրից դուրս գալ չի ստացվի։ Շատերը մտածում են` տունը ծախեմ, բա հետո՞... Այդ պատճառով էլ չնայած շուկայում գնորդները հիմա քիչ են, բայց վաճառողներն է՛լ ավելի քիչ են»,-պարզաբանում է Պրիբիլսկին։

Հավելենք, որ մի քանի տարի շարունակ նոր բնակարանների պահանջարկն աճում էր, ուստի մայրաքաղաքում ավելանում էին նորակառույցները։ Բայց անգամ հիմա դրանց գներն ընդհանուր առմամբ չեն նվազում, քանի որ շուկայում իրավիճակն այլ է, քան 2000-ականների կեսերին։

Այն ժամանակ Հյուսիսային պողոտայի թանկարժեք բնակարանները շատերը կանխիկ էին գնում, հիմա նորակառույցներում բնակարանների զգալի մասը գնում են հիփոթեքով (այդ թվում՝ եկամտահարկի վերադարձով)։ Հիմա այդ վարկերը շարունակում են վճարել, որպեսզի չզրկվեն տնից։

Նշենք, որ արտադրական շինությունների առք ու վաճառքի վիճակագրությունը մի փոքր այլ է. իրավաբանական անձանց կողմից դրանց գնումն աճել է։ Բայց Պրիբիլսկին ընդգծում է, որ այդ վիճակագրությունը ոչինչ չի ասում, առավել ևս՝ արտադրության ակտիվության մասին։

Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա

Կիսամյակի ընթացքում հանրապետությունում վաճառվում է 200-300 միավոր արտադրական տարածք, բայց դրանց ընդամենը մեկ քառորդն է պատկանում իրավաբանական անձանց։ Մեծամասամբ դրանք ոչ մեծ օբյեկտներ են, ընդ որում՝ ոչ միշտ աշխատող (թե դրանց քանի տոկոսն է աշխատող, ոչ մի վիճակագրության մեջ չի նշվում)։

Նշենք, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակտարածքի միջին գինը մեկ տարում աճել է՝ քառակուսի մետրի համար 586 հազարից դառնալով 665 հազար դրամ, Արաբկիրում 401-ից դարձել է 462 հազար դրամ, Դավիթաշենում՝ 309-ից 346, Քանաքեռ-Զեյթունում 295-ից դարձել է 336 հազար դրամ։

Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար

Ըստ թեմայի

Հայաստանում հիփոթեքային վարկերի թիվն աճել է. ինչն է ուրախացրել Փաշինյանին
Պետությունը հիփոթեքային 3 նոր ծրագիր կիրականացնի 2020թ–ից. Սմբատ Սաիյան
Իշխանությունն ուզում է հրաժարվել հիփոթեքի դեպքում եկամտահարկը վերադարձնելու ծրագրից
թեգերը:
համավարակ, թանկանալ, բնակարան, տուն, Անշարժ գույք, Հայաստան

Գլխավոր թեմաներ