13:07 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (998)
157 0 0

Աշխատանքներն իրականացվում են ՌԴ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ և ՌԴ կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. 168 ռուսաստանցիներ կարողացել են հայրենիք վերադառնալ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ քաղաքացիները տուն են վերադարձել այսօր` «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության իրականացրած Երևան-Ժուկովսկի չվերթով:

Նշվում է, որ չվերթը տեղի է ունեցել ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում։

Աշխատանքներն իրականացվում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կողմից՝ ՌԴ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ և ՌԴ կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

«Ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի վերջից դադարեցրել է այլ երկրների հետ կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը՝ որոշակի բացառություններով։

Սակայն այս ամիսներին պարբերաբար կազմակերպվել են ռուսաստանցիների տարհանման հատուկ չվերթերը:

Հավելենք, որ հայաստանյան գերատեսչությունների հետ համալիր համագործակցության արդյունքում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 2990 քաղաքացի։

Չարտերային չվերթ Երևանից` ՌԴ քաղաքացիների համար. ովքեր կարող են անվճար մեկնել

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (998)

Ըստ թեմայի

Հայտնի է Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան չարտերային չվերթերի ժամանակացույցը
Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 100 ռուսաստանցի հայրենիք են վերադարձել․ դեսպանատուն
Երևան-Նովոսիբիրսկ չվերթ կկայանա
թեգերը:
կորոնավիրուս, չվերթ, դեսպանություն, դեսպանատուն, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ