17:52 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
16301

Պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է Սևանում առանց դիմակի շրջելու և խնջույքի մասնակցելու առնչությամբ։ Նա ներողություն է խնդրել պարետատնից ու իր քաղաքական թիմից։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պարզաբանում է տարածել ու ներողություն խնդրել երեկ Սևանում կազմակերպված համերգին ներկա լինելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։

Հուլիսի 26-ին Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ են հրապարակվել, որոնցում երևում է նաև Հայկ Սարգսյանը:

«Ամիսներ շարունակ հետևելուց հետո ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։ Միջոցառման կազմակերպիչը ես չեմ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սարգսյանը`հավելելով, որ լողափն էլ իրեն չի պատկանում։

Նա հայտնել է նաև, որ չնայած ինքն անձամբ է բազմաթիվ անգամ հանդես եկել դիմակ կրելու կոչով, բայց երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չի կրել։

Սարգսյանի խոսքով` ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն են կազմել ու դիմակ չդնելու համար տուգանել ինչպես իրեն, այնպես էլ երեկոյին մասնակցած այլ քաղաքացիներին։

Պատգամավորը ներողություն է խնդրել պարետատնից և քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար։

Հիշեցնենք, որ մամուլում տարածված լուրերի համաձայն` White Shorja լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ:

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։ Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Պատգամավոր Հայկ Սարգսյանը կտուգանվի. «Իմ քայլի» ղեկավարը զրուցել է նրա հետ

Ըստ թեմայի

Դիմակը խանգարո՞ւմ է շուրթերը մեծացրած կամ քիթը փոքրացրած հայերին
Փաստաբանները պահանջում են որոշ դեպքերում հանել դիմակ դնելու պարտադիր պահանջը
Էկոաղետն անխուսափելի է, կամ ինչու են դիմակները չարյաց փոքրագույնը
թեգերը:
Ոստիկանություն, դիմակ, Հայկ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ