10:38 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
349 0 0

Հնարավոր խնդիրներից խուսափելու համար ՀՀ–ում ՌԴ դեսպանատունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կոչ են անում չօգտվել ռուսական որոշ կայքերում այս օրերին առաջարկվող կանոնավոր չվերթերի տոմսերից։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթերի տոմսեր։ Պատկան կառույցները, սակայն, քաղաքացիներին կոչ են անում խնդիրներից խուսափելու համար ձեռնպահ մնալ նախապես տոմսեր ձեռք բերելուց։

Նման հայտարարությամբ այսօր հանդես են եկել ՀՀ–ում ՌԴ դեսպանատունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն` հիշեցնելով, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրումներն առայժ չեն վերսկսվել, չվերթերի վերսկսման ժամկետներն էլ քննարկման փուլում են։

«Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթերի վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով»,– ասված է հայտարարության մեջ։

Կանոնավոր չվերթերի վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ դեսպանատունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խոստանում են հայտնել տեղեկատվություն ստանալուն պես։

Տոմսի արժեքը՝ 13 հազար ռուբլի. «Դոմոդեդովոյից» Երևան չարտերային թռիչք կլինի

Իսկ մինչ այդ երկու երկրների միջև օդային ուղևորափոխադրումներն իրականացվում են չարտերային չվերթերով, որոնց ժամանակցույցը պարբերաբար հրապարակվում է սոցիալական ցանցերի` երկու կառույցների էջերում։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։

Նշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից:

Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար։

«SCAT» ավիաընկերության չարտերային չվերթով ՀՀ 36 քաղաքացի վերադարձել են Հայաստան

Ըստ թեմայի

ՌԴ դեսպանատունը հրապարակել է Հայաստան–ՌԴ նոր չվերթերի ցանկը. մանրամասներ
Օգոստոսի 1–ից Ռուսաստանը «բացում է երկինքը». որ երկրներ հնարավոր կլինի թռչել
ՌԴ–ն կբացի ԵԱՏՄ երկրների հետ օդային սահմանը, բայց համաճարակաբանական վիճակը հաշվի առնելով
թեգերը:
դեսպանատուն, ավիատոմսեր, տոմս, Հայաստան, Ռուսաստան, թռիչք

Գլխավոր թեմաներ