09:11 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Սևանից ձկնագողության դեմ պայքարը շարունակվում է, և այժմ մի քանի պատկան մարմինների աշխատակիցներ են փորձելու կանխել ձկների անօրինական որսը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Այս տարի Սևանից օրինական ձևով կթույլատրվի որսալ 200 տոննա սիգ։ Բացառապես սիգի որս է թույլատրվելու։ Սևանում` նավի վրա ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։

«Սիգի` մեր ունեցած պաշարները բավարար են։ Ավելին, մասնագետների կարծիքով` շատ քիչ թիվ է սիգի որսի համար թույլատրված 200 տոննա քանակը, և չի բացառվում, որ այդ քանակը լրացնելուց հետո վերահաշվարկ գնա և հավելյալ խմբաքանակի որսի թույլտվություն տան»,–ասաց Ջիլավյանը։

Նրա խոսքով` օրինական որսի կազմակերպման համար արդեն իսկ մրցույթ է հայտարարվել, որին մասնակցելու համար 150 դիմում են ստացել։ Առաջիկա 10 օրվա ընթացքում պայմանագրերը կկնքվեն։ Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել, որտեղից նավակները դուրս են գալու որսի, իսկ օրվա վերջում «Սևան ազգային պարկի» աշխատակիցները կշռելու են բռնած ձկնապաշարը։ Որսի համար ժամկետ է սահմանվել մինչև հոկտեմբերի 1-ը։

Ինչ վերաբերում է ձկնագողությանը, ապա Ջիլավյանը հայտնեց, որ 2005-ից հետո Սևանա լճից որևէ ձուկ բռնելու համար օրինական տրված թույլտվություն չի եղել։

Այսինքն` մինչ այս պահը Սևանա լճից բռնված ցակացած ձկան տեսակ անօրինական է եղել։ Այս տարվա արդյունագործական որսին զուգահեռ` աշխատանքներ են տարվելու ձկնագողությունը բացառելու ուղղությամբ։

Հարցին, թե «Սևան ազգային պարկի» միջոցները բավարա՞ր են անօրինական որսի դեմ պայքարելու համար` Ջիլավյանը պատասխանեց` ոչ, ինչի համար էլ այդ հարցում համագործակցելու են նաև ոստիկանության և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի հետ։

Սևանա լճի վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ. «ծաղկման» գործընթացն այս տարի շուտ կավարտվի

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Սևանա ափին կազմակերպված ասուլիսի ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջարկել էր Սևանի սիգի մատակարարում իրականացնել բանակին:

Նրա խոսքով` լավ կլիներ, որ սառեցված ձկան փոխարեն կարողանային բանակին սիգ մատակարարել:

Գեղարքունիքի մարզպետն առաջարկում է խելացի քայլ անել` բանակին սիգ մատակարարել

Ըստ թեմայի

Սիգի ապօրինի որսը կանխելու հարցում նախարարի հույսը քաղաքացիներն են
Սևանի սիգը պետք է թանկացնել, արտահանումը` արգելել
Սևանում սիգի որսը կթույլատրվի. նախարարությունը խոստանում է վերահսկել
թեգերը:
որս, Սևանա լիճ, Սևան, սիգ

Գլխավոր թեմաներ